Սելևկիա Պիերիա (հին հունարեն՝ Σελεύκεια Πιερία), հնագույն քաղաք Սիրիայում։ Կառուցվել է Սելևկոս I Նիկատորի կողմից Օրանտի գետաբերանից 6 կմ հյուսիս։ Սելևկիան «սիրիական տետրապոլիսի» քաղաքներից մեկն էր (այն իր մեջ ներառել է Սիրիական Անտիոքը, Սիրիական Աֆամեան և Լաթակիան)։ Սելևկիան Մեծ Անտիոքի համար հանդիսացել է ռազմական և առևտրական նավահանգիստ, գտնվում էր Օրանտ գետից վերև։ Քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայում՝ Չելվիկ (թուրքերեն՝ Çevlik) ծովափնյա ավանի մոտակայքում, Հաթայի մարզի Սամանդաղ քաղաքի մոտակայքում։

Քաղաք
Սելևկիա Պիերիա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Սելևկիա Պիերիա (Թուրքիա)##
Սելևկիա Պիերիա (Թուրքիա)
Սյուների պատվանդաններ Սելևկիա Պիերիայում
Կարակալլայի արծաթե դրամները 215–217 թթ, Սելևկիա
Տիտոսի թունելի մասը
Պևտինգերյան քարտեզը ցույց է տալիս սիրիական Անտիոքի Ալեքսանդրիան և Սելևկիան 4-րդ դարում

Պատմություն խմբագրել

Սելևկիա Պիերիան հիմնադրվել է Մ.թ.ա. 300 թվականին Սելևկոս I Նիկատորի կողմից, Ալքեսանդր Մակեդոնացու գներալներից մեկը, դիադոքոս և Սելևկյան տերություն հիմնադիրը։ Ապպիանոս Ալեքսանդրացին ասել է, որ երբ Սելևկոսը պատրաստվում էր կառուցել քաղաքը, ապա «ամրոպը խորհրդանշել հաջորդել է նրա հիմնադրմանը և դրա համար էլ նա քաղաքը կառուցել է ամպրոպի աստվածային տեղում։ համապատասխանաբար բնակիչները երկրպագում էին ամպրոպին և երգում են նրա գովքն առ այսօր»[1]։ Քաղաքը գտնվում է Օրանտի գետաբերանում, Կասիուս լեռից շատ քիչ հեռավորության վրա, կատարում էր Անտիոքի առևտրական և ռազմածովային նավահանգստի գործառույթը։ Դիոդորոս Սիկիլիացին ասում էր, որ առաջին գաղութարարները եղել են Անտիգոնացիներն[2] ու հրեաները։

Մ.թ.ա. 241 թվականին Երրորդ սիրիական պատերազմի(հայտնի է նաև որպես Լաոդիկյան պատերազմ 246-241) խաղաղության դիմաց Սելևկիան Սիրիայի հյուսիսային ափի մի մասի հետ տրվել է Պտղոմեոս III-ին։

Սիրիական չորրորդ պատերազմի (219-217) ժամանակ քաղաքը կրկին նվաճվել է Սելևկիան Անտիոքոս III Մեծի կողմից։

Երբ Մ.թ.ա. 86 թվականին Սելևկյան տերությունը նվաճվել է հայկական թագավոր Տիգրան Մեծի կողմից, Սելևկիա Պիերիան միակ քաղաքն էր, որ նրա կողմից չէր նվաճվել։ Հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսը, վերականգնելով Սելևկյան տերությունը, քաղաքն ու Միջագետքի այլ շրջաններ տվել է Անտիոքոս Ա Կոմմագենացուն[3], բայց դե ֆակտո Սելևկիան մնացել է անկախ։ Քաղաքը դրամ հատելու իրավունք ուներ։

Սելևկիա Պիերիան մյուս Սելևկյաններից տարբերելու համար, անվանել են Սելևկիա ծովի մոտ, քանի որ այն եղել է Սիրիայի գլխավոր նավահանգիստը, որը ստվեր էր գցում նույնիսկ Անտիոք-նա-Իսսեի վրա։ Հենց այստեղից Պողոս առաքյալը Բառնաբասի և Մարկի հետ գնաց իր առաջին միսիոներական ճանապարհորդությանը(Աստվածաշունչ|Գործ․|13:4);

Քաղաքը վաղ շրջանում դարձել է քրիստոնեական։ Հայտնի է, սելևկյան եպիսկոպոս Զինովինը ներկա է եղել Նիկիայի տաճարում 325 թվականին։ Վեցերորդ դարում «Notitiae Episcopatuum» նշվում է, որ Սելևկիա քաղաքում կար Անտիոքին ենթարկվող ինքնուրույն արքեպիսկոպոս՝ դիոցեզը գոյատևել է մինչ տասներորդ դարը(Echos d’Orient, X, 97)։

Քաղաքը տուժել է 526 թվականի[4] ուժեղ երկրաշարժից և երբեք չվերականգնվել։ Իսկ երբ Սասանյանները մոտավոր 540 թվականին գրվեցին Սելևկիան, այն արդեն անպաշտպան էր։ Նա որպես նավահանգիստ այդպես էլ չվերականգնվեց, բայց օմայան խալիֆ ալ-Վալիդ իբն Աբդ ալ-Մալիկը (705-715) քաղաքում ամրոց կառուցեց։ Խաչակիրների շրջանում օգտագործվել է որպես Անտիոքի նավահանգիստ և հայտնի է եղել Սուրբ Սիմոն անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Appian’s Roman History. The Syrian Wars, 58
  2. Diodorus Siculus «Library of History». Book XX. 20.47.5-6
  3. Аппиан. Митридатовы войны.,114
  4. Прокопий Кесарийский. Тайная история., XVIII, 41

Արտաքին հղումներ խմբագրել

  • Обнорский Н. П. (1890–1907). «Селевкия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Seleucia in Pieria. Articles on Ancient History
  • Seleucia Pieria. Catholic Encyclopedia.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելևկիա Պիերիա» հոդվածին։