Սելիմ Զիլխան (անգլ.՝ Selim Zilkha, ապրիլի 7, 1927(1927-04-07)[1], Բաղդադ, Mandatory Iraq - սեպտեմբերի 16, 2022(2022-09-16)[2], Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Իրաքում ծնված բրիտանացի ձեռնարկատեր, ով հիմնադրեց «Mothercare»–ը՝ Միացյալ Թագավորության ամենամեծ մանրածախ առևտրի ցանցերից մեկը։

Սելիմ Զիլխա
Ծնվել էապրիլի 7, 1927(1927-04-07)[1]
ԾննդավայրԲաղդադ, Mandatory Iraq
Մահացել էսեպտեմբերի 16, 2022(2022-09-16)[2] (95 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամս քոլեջ
Մասնագիտությունգործարար
ԱմուսինDiane Bashi?
ԵրեխաներMichael Zilkha?

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Զիլխան ծնվել է 1927[3] թվականին Բաղդադում ապրող հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Խեդոուրի Զիլխային բանկիր էր[4]։ Սելիմն ապրել է Լիբանանում, Եգիպտոսում և Միացյալ Նահանգներում։ Սելիմ Զիլխան կրթություն է ստացել Նյու Յորք քաղաքի Հորաս Մանն դպրոցում և Մասսաչուսեթսի Ուիլիամսթաունի Ուիլյամս քոլեջում[5] : Ծառայել է Միացյալ Նահանգների բանակում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[5]։

Գործունեություն խմբագրել

1947-1960[5] թվականներին Զիլխան աշխատել է «Զիլխա և Որդիներ» ընտանեկան ընկերության ֆինանսների բաժնում։

Ապա Սելիմը տեղափոխվեց Միացյալ Թագավորություն, որտեղ գնեց Ու. Ջ. Հարիսի մանուկների համար նախատեսված կահույքի հիսուն խանութների ցանցը, որը վերանվանեց «Mothercare» և ընդլայնեց այն մինչև խանութների թիվը հասավ շուրջ չորս հարյուրի։ 1981 թվականին վաճառեց իր տոկոսը և վերադարձավ Միացյալ Նահանգներ[5]։

1982 թվականին նա ներդրեց 28 մլն դոլար «Towner Petroleum»[6] ընկերության համար և 1998 թվականին վաճառեց իր ներդրումը 1 մլրդ դոլարով[7]։

2001 թվականին նրա ունեցվածքը կազմում էր 700 մլն ԱՄՆ դոլար[8]։

2002 թվականին նա նվիրաբերեց 20 մլն դոլար Լոս Անջելեսում Նյարդաբանության ինստիտուտը ամբողջացնելու համար[5]։

Ներկայումս նա «Զիլխա կենսազանգվածային էներգիա» ըներության համասեփականատերն է, որը ունի փայտանյութ պարունակող հողեր և որն արտադրում է գնդիկավոր կենսավառելիք Տեխասում[9]։ Նա նաև «Laetitia Vineyard & Winery»-ի համասեփականատերն էր Սան Լուիս Օբիսպոյում, Կալիֆոռնիայում մինչև 2019 թվականը[10]։

Անձնական կյանք խմբագրել

Սելիմ Զիլխան ամուսնացավ լիբանանցի մի մեծահարուստ բանկիրի դստեր՝ Դիան Բաշի հետ։ Նրանք ամուսնալուծվել էին մինչև 1962 թվականը, նախքան կնոջ 25 տարեկանը լրանալը, և նա ամուսնացավ բրիտանացի քաղաքական գործիչ Հարոլդ Լեվերի հետ (հետգայում Հարոլդ Լեվել, Մանչեսթերի բարոն Լեվեր)[11]։

Նրանք ունեն որդի՝ Մայքլ Զիլխան, «ZE Records» ընկերության համահիմնադիրը, և մի աղջիկ՝ Նադիա Զիլխան[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.dignitymemorial.com/obituaries/los-angeles-ca/selim-zilkha-10930935
  2. 2,0 2,1 2,2 https://hscnews.usc.edu/in-memoriam-selim-zilkha-co-founder-of-the-zilkha-neurogenetic-institute
  3. «Biography at Laetitia Vineyard website». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  4. Forbes: "From Baghdad to Bel Air" by Phyllis Berman February 23, 1998
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Los Angeles Businessman Selim Zilkha Pledges $20 million to USC's Neurogenetic Institute Արխիվացված 2016-03-03 Wayback Machine USC News, 30 July 2002 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «usc» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. A wildcatter on the tame side replacing roughnecks with computers New York Times, 20 March 1998
  7. Sunday Times Rich List The Times, 1 March 2009
  8. Peter W. Bernstein; Annalyn Swan (2008 թ․ դեկտեմբերի 2). All the Money in the World. Knopf Doubleday Publishing Group. էջ 360. ISBN 978-0-307-26770-2. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Zilkha: Our Owners: Selim K. Zilkha Արխիվացված 2012-01-08 Wayback Machine
  10. Selim Zilkha Businessweek
  11. «Stock Photo - Mar. 15, 1962 - LABOUR MP MARRIES IRAQI HEIRESS: Harold Lever, 48, Labour MP for Manchester's Cheatham, Division, today married». alamy. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «Salim Zilkha (Living, Male) & Diane Bashi (Living, Female)». www.farhi.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.