Սեդրակ Մամուլյան

հայ խոհարար

Սեդրակ Շալիկոյի Մամուլյան, "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման" ՀԿ նախագահ, հայ խոհարար, մի շարք խոհարարական փառատոների կազմակերպիչ։

Սեդրակ Մամուլյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1962(1962-03-21) (62 տարեկան)
ԾննդավայրՄառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխոհարար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի մարտի 21-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոխմելի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Շալիկո Սեդրակի Մամուլյանը, մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ երկար տարիներ աշխատել է որպես գյուղի դպրոցի տնօրեն։ Մայրը՝ ազգությամբ վրացի Զինա Իսահակի Չաչանիձե, մասնագիտությամբ վրացերենի ուսուցչուհի։

Առաջին քայլերը 1969 թվականին արել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1975 թ. ընտանիքով գյուղից տեղափոխվել են Հայաստան, քաղաք Երևան և կրթությունը շարունակել է Ջափարիձեի (այժմ՝ Ռուբեն Սևակի անվան) անվան թիվ 151 դպրոցում։ 1979 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել թիվ 17 խոհարարական ուսումնարան, որն ավարտել է 1981 թ.։ 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ հակաօդային պաշտպանության զորքերում (ՀՕՊ)։

Աշխատանք խմբագրել

1983-1987 թթ. Գեղարդ ռեստորանում՝ որպես խոհարար, 1985 թվականին վերապատրաստվել է Կիևի առևտրի նախարարության վերապատրաստման ինստիտուտում։ Աշխատել է Նաիրի հյուրանոցում՝ որպես խոհարար 1987-1994 թթ.։ 1994-1996 թթ. Երկաթգծի վարչությունում եղել է զինված պահպանության մարտիկ։ 1996-2009 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ որպես ավագ խոհարար[1]։ 2007 թվականին համախոհների հետ հիմնել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն ընտրվել է կազմակերպության նախագահ և մինչ օրս հանդիսանում է սույն կազմակերպության նախագահ։ 2009 թվականից մինչ օրս աշխատում է «Արարատ հոլ» ռեստորանում՝ որպես ավագ խոհարար և տնօրեն[2]։ 2011 թ. աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության (Տուրիզմ) բաժնում՝ որպես Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս։

 
Սեդրակ Մամուլյանը Մուսալեռում կազմակերպված «Տոլմայի փառատոնի» ժամանակ

Ծավալած գործունեություն խմբագրել

Նախաձեռնել և կազմակերպել է հայկական կերակուրների փառատոների անցկացում հայկական պատմամշակութային տարբեր գոտիներում՝

  • Խորովածի փառատոն Ախթալայում։
  • Տոլմայի փառատոն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։
  • Ձկան փառատոն Աբովյան քաղաքում։

Երկիր Մեդիա հեռուստաընկերության ամենօրյա եթերում «Արարատյան խոհանոց»[3] հաղորդաշարի հաղորդավար-խոհարարն է, որի ընթացքում ներկայացվում են հայկական պատմա-ազգագրական տարբեր գավառների կենցաղում հայտնի հայկական կերակուրները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեդրակ Մամուլյան. «Մեր խոհանոցը շատ բազմազան է, ու կերակրատեսակները պատրաստման շատ բարդ եղանակներ ունեն» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Սեդրակ Մամուլյան. հայկական խոհանոցի նրբությունները եւ համեմունքներից ամենակարևորը՝ սեր - MediaLab Newsroom-Laboratory» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Արարատյան խոհանոց