Սարմուսագլը, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում կամ Կեսարիայի նահանգի Կեսարիայի գավառում[1]։ Գտնվում էր Կեսարիա քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, կիսով չափ բարձրադիր սարավանդի վրա։

Գյուղ
Սարմուսագլը
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԲյունյան, Պյունյան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բյունյան, Բյունյան Համիդ, Համիդիե, Պիվնյան, Պյունիան, Պյունյան, Պյունյան Համիտ, Սարըմսագլը, Սարըմսաքլը, Սարմասագըլ, Սարմասաղլի, Սարմասաք, Սարմասագըլ, Սարմասաղլի, Սարմասաք, Սարմըսագլը, Սարմսագլի, Սերիմսագլը, Սերմոս, Սեմուսա, Սերմուսոն, Սերմուսուն, Սիրմատիս։

Աշխարհագրություն խմբագրել

Ունի բարեխառն կլիմա, ոռոգելու և խմելու առատ ջուր, բերրի ու արգավանդ հողեր։ Հենց միայն գուղի տարածքում բխում են մի քանի հորդառատ աղբյուրներ, որնից մի քանիսը լեռնալանջերով հոսելով գոյացնում են տեսարժան ջրվեժներ։

Պատմություն խմբագրել

Հայերը կողոպտվել, կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1915 թվականի նախօրեին ուներ մոտ 600 տուն հայ, հույն և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, այգեգորժությունն ու արհեստներն էր։ Հայերից շատերը պանդխտում էին Կոստնադնապոլիսում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սարմուսագլըն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր 1282 թվականին։

Կրթություն խմբագրել

1869 թվականից Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Մեսրոպյան վարժարանը, որն ուներ 40 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 542

Աղբյուրներ խմբագրել