Սարեզյան լիճ, գտնվում է Պամիրում, Տաջիկստանում, Հյուսիս Ալիչուրյան և Մուզկոլ լեռնաշղթաների միջև, 3239 մ բարձրության վրա։ Մակերեսը 86,5 կմ է, երկարությունը՝ մոտ 75 կմ, լայնությունը՝ մինչև 3,4 կմ։ Միջին խորությունը 190 մ է, առավելագույնը՝ 505 մ։

Սարեզյան լիճ
տաջ.՝ кӯли Сарез

Ուսոյի ամբարտակը Շադաու (ձախից) և Սարեզյան լճերի միջև (աջից)
38°13′36″ հս․. լ. 72°39′57″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կենտրոնական Ասիա
Երկիր Տաջիկստան Տաջիկստան
Հայելու բացարձակ բարձրությունը 3263 մ
Ավազանի մակերեսը 80 կմ²
Ծավալը 16,074 կմ³
Ամենամեծ խորությունը 505 մ
Միջին խորությունը 185 մ
Ջրահավաքի մակերեսը 16 500 կմ²

Առաջացել է 1911 թվականին փետրվարի 18-ին (մարտի 3), Տաշքենդի ժամանակով մոտ 23:15-ին ուժեղ երկրաշարժից հետո (9 բալ), երբ Մուրղաբ գետը ուժեղ սողանքի հետևանքով արգելափակվել է։ Միաժամանակ ժայռերը ձևավորել են բնական պատնեշ՝ 567 մ բարձրությամբ։ Այս խցանումը փակեց նաև Շադաու-Դարյա փոքր գետը, որը հոսում էր դեպի Մուրղաբ, ինչը հանգեցրեց մեկ այլ՝ ավելի փոքր Շադաու լիճի ձևավորմանը։

Սնումը սառցադաշտային է։ Սառցակալում է դեկտեմբերից մարտ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարեզյան լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 230