Սարգիս Թորոսյան

հայ հեղինակ, սպա, դեղագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Թորոսյան (1891[1], Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա - օգոստոսի 17, 1954(1954-08-17), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան։

Սարգիս Թորոսյան
Դիմանկար
Ծնվել է1891[1]
ԾննդավայրԴևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 17, 1954(1954-08-17)
Մահվան վայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՓենսիլվանիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունսպա, հեղինակ և դեղագործ
 Sarkis Torosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերեկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը։

1914 թվականին Սարգիսը ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և գործուղվում Գերմանիա։ Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում[2][3][4]։ 1915 թվականին, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին։ Թորոսյանը փորձում է իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը վերջիններս Թորոսյանին սպանելու փորձ են կատարում։ Երիտթուրքերի կատարած եղերական գործողությունները և ծնողների սպանությունը ստիպում են Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո[3][4][5]։ Իր խիզախության, ղեկավարելու բացառիկ ունակության և հմուտ հրամանատարության համար Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգևների։ Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին։ Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվում է ԱՄՆ՝ Փենսիլվանիա[6]։

1929 թվականին Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակում է «Դարդանելից Պաղեստին» գիրքը, որը ընդարձակ տեղեկություններ է տալիս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ռազմական անցուդարձի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության մասին[7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Torossian, Sarkis (1947). From Dardanelles to Palestine: a true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance (Personal Memoirs). Boston: Meador Pub. Co. էջ 219.
  3. 3,0 3,1 «Sarkis Torossian: an Armenian hero of Dardanelle». Armenian Genocide Museum. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 Aktar, Ayhan (2012). Yüzbaşı Sarkis Torosyan – Çanakkale’den Filistin Cephesi’ne (Turkish). Istanbul: İletişim Yayınları. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Sarkis Torosian». Findagrave. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  6. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
  7. Robert Fisk: The Armenian hero whom Turkey would prefer to forget. The Independent. Retrieved 12 May 2013.
  8. «Sarkis Torossian Debate». Taner Akcam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  9. «O kitapta sadece dedemin savaşta yaşadıkları var». Radikal. 1/6/2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Թորոսյան» հոդվածին։