Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Արթուրի Գասպարյան (դեկտեմբերի 23, 1995(1995-12-23), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան - մայիսի 2, 2016(2016-05-02), Արցախ և Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։

Սարգիս Արթուրի Գասպարյան
դեկտեմբերի 23, 1995(1995-12-23) - մայիսի 2, 2016(2016-05-02) (20 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Ստեփանավան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Թալիշ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2014 - 2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
Պարգևներ«Արիության» մեդալ
«Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի՝ Ստեփանավան քաղաքում, որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Տնտեսագիտական քոլեջ, որից հետո Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան[1]։

Զինվորական ծառայություն խմբագրել

2-րդ կուրսում 2014 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով ԼՂՀ՝ Մեխակավանում (Ջեբրայիլ)։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Մարտակերտի շրջանի N զորամաս[1]։

Քառօրյա պատերազմ խմբագրել

Ծառայությունն արժանապատիվ ու բարեխղճորեն ավարտել է ու զորացրվել 2016 թվականի փետրվարի 5-ին։ 2016 թվականի ապրիլին Սարգիսը կամավոր մեկնում է առաջնագիծ՝ Թալիշ իր հայրենի հողը պաշտպանելու։ Ապրիլի 29-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակահերթ է արձակել Հայկական դիրքերի ուղղությամբ։ Անհավասար մարտում Սարգսի մարտական ընկերը վիրավորում է ստանում, իսկ նա նետվել է օգնելու, սակայն, երբ Սարգիսը փորձում է ընկերոջը օգնություն ցույց տալ, այդ պահին ծանր վիրավորում է ստանում։ Նրան օգնության է հասնում մյուս մարտական ընկերը, ով Սարգսին դուրս է բերում կրակահերթից, որից հետո նրան տեղափոխում են զինհոսպիտալ։ Սարգսի վիճակը օրեր շարունակ ծանր էր, նրա օրգանների մեծ մասը խոցված են եղել, ու լի փամփուշտներով, քանի որ տվյալ պահին Սարգիսն առանց զրահաբաճկոնի է եղել։ Մայիսի 2-ին Սարգիսը վախճանվում է[1]։

Հուղարկավորություն խմբագրել

Սարգիս Գասպարյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ մայիսի 4-ին Շուշիում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ մայիսի 5-ին (Շուշի)։

Պարգևներ խմբագրել

Սարգիս Գասպարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Սարգիս Արթուրի Գասպարյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.