Սարգիս Արսլանյան (փետրվարի 4, 1924(1924-02-04), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 11, 2016(2016-12-11), Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ), եղել է Ամերիկյան ֆուտբոլի մարզիչ։ 1965-1972 թվականներին եղել է Վեբերի պետական համալսարանի գլխավոր մարզիչ, իսկ 1973-1981 թվականներին՝ Կոլորադոյի պետական համալսարանի մարզիչ։

Սարգիս Արսլանյան
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1924(1924-02-04)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 11, 2016(2016-12-11) (92 տարեկան)
Մահվան վայր Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

1955 թվականից ի վեր Արսլանյանը Դիքսիի պետական համալսարանում եղել է որպես ֆուտբոլային մարզիչ։ 1965 թվականին նա զբաղեցրել է նույն պաշտոնը Վեբերի պետական համալսարանում, որտեղ աշխատել է մինչև 1972 թվականը՝ դառնալով դպրոցի պատմության մեջ եղած ամենահաղթանակած մարզիչը։ Հաջորդ տարի նա դառնում է Կոլորադոյի պետական համալսարանի գլխավոր մարզիչ։ 1977 թվականին Կոլորադոյի նահանգի թիմը ամենահաջողակն էր համալսրանի պատմության մեջ՝ ունենալով վերջնական 9–2–1 հաշիվ և ձայներ հավաքելով Ասսոշեյթեդ պրես թոփ 25 քվեարկությունում։ Նա Կոլորադոյում մնաց մինչև 1981 թվականը[1]։

Պրոֆեսիոնալ և համալսարանական մակարդակներում երկար ու հաջողակ ֆուտբոլային կարիերա ունենալուց հետո նա հաղթելու ավանդույթը փոխանցեց Յուտայի Սեյնթ Ջորջ քաղաքում գտնվող Փայն Վյու ավագ դպրոցին։ Շունտավորման վիրահատությունից հետո նա դուրս եկավ Փայն Վյու ավագ դպրոցից և սկսեց մարզել 8-րդ դասարանցիներին Փայն Վյու միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին Արսլանյանը Միացյալ նահանգների ամենատարեց գործուն ֆուտբոլային մարզիչն էր։ Ամերիկահայ Արսլանյանը մի անգամ եղել է Հայաստանում՝ իր հայրենիքում Ամերիկյան ֆուտբոլի լիգա հիմնելու համար։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Միացյալ նահանգների բանակում։

Դեյվ Արսլանյանը Սարգիս Արսլանյանի որդին է, որը 1989-1997 թվականներին Վեբերի պետական համալսարանում աշխատել է որպես մարզիչ, իսկ եղբայրը՝ Փոլ Արսլանյանը եղել է նրա օգնականը։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Դիքսիի պետական համալսարանի «Հանսեն» մարզադաշտը վերանվանվեց «Սարգ Արսլանյան» մարզադաշտ[2]։ Նա մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 92 տարեկանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former Colorado State head football coach Sark Arslanian has passed away». 2016 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. http://www.dixieathletics.com/news/2013/9/13/FB_0913135843.aspx(չաշխատող հղում)
  3. Brohard, Mike. Former Colorado State football coach Sark Arslanian passes away at 92. Reporter-Herald. December 11, 2016.