Սարասվատի (սանսկր. ՝रर््् - «ջրերով հարուստ»), հինդուիզմում իմաստության, գիտելիքի, արվեստի, գեղեցկության և ճարտասանության աստվածուհին է։ Բրահմաչարինի՝ Բրահմայի օգնականը տիեզերքի ստեղծման ժամանակ։ Սարասվատին իրականացնում է երկնքի և երկրի ամուսնությունը, և հենց նա է ստեղծում Երկնային ամուսնության ապարանքը՝ փրկության և հավիտենական երանության։ Ի սկզբանե, գետի աստվածուհի[1][2][3]:

Սարասվատի
Տեսակգետի աստված, Դևի և Tridevi?
Դիցաբանությունհինդուիզմ
Սեռիգական
Երևի համընկնում էBenzaiten? և Gayatri?
ԱմուսինԲրահմա
Ասպարեզգիտելիք, արվեստ և երաժշտություն
 Sarasvati Վիքիպահեստում

Սարասվատիի որոշ անուններ հնչում են ինչպես «հնարավորություն տալ գոյություն ունենալ», «խոսքի և կյանքի տիրուհի», «բարձրագույն գիտելիք»։ Նա համարվում է բոլոր գիտելիքների՝ արվեստի, գիտության, արհեստների և հմտության մարմնավորում։

Հաճախ պատկերված է սպիտակ կարապի վրա նստած՝ որպես լույսի ուժերի խորհրդանիշ։

Ծագում խմբագրել

Սարասվատին հիշատակվում է Ռիգվեդայում, նրան նվիրված են երեք օրհներգ՝ որպես մեծ գետի աստվածուհի։ Վեդայական դարաշրջանում նրան երկրպագում էին որպես մաքրող, պաշտպանիչ և բուժող աստվածուհի։ Կա լեգենդ, թե ինչպես է նա երկնային բուժող Աշվինսի հետ միասին բուժում ուժը կորցրած Ինդրային։

Նախատիպ խմբագրել

Ինչ վերաբերում է գետին, որը ծառայում էր որպես աստվածացման նախատիպ, հնդկաբանները չեն կարողանում գալ ընդհանուր կարծիքի։ Առաջարկվում է.

  • Ղագգար-Հակրան՝ սեզոնային գետ Հնդկաստանում և Պակիստանում;
  • Խարխվայցի (այժմ՝ Արգանդաբ), գետ Աֆղանստանում, որը հիշատակվում է Ավեստայում;
  • Ինդոս՝ համարվում է, որ Սարասվատին նրա սուրբ անունն էր, իսկ Սինդուն՝ աշխարհիկ;
  • Սարսուտին (նախկինում՝ Սարասվատի) փոքր գետ է, որը ծառայում էր որպես արիների քաղաքակրթության բնօրրան՝ Բրահմավարտայի սուրբ երկրի սահմանին։ Վեդայական դարաշրջանում այն թափվում էր օվկիանոս, այժմ այն կորում է անապատի ավազների մեջ։

Հետ վեդայական դարաշրջան խմբագրել

Այն բանից հետո, երբ հին գետը չորացավ կամ փոխեց իր ընթացքը, Սարասվատի աստվածուհուն դադարեցին կապել գետի հետ, այսուհետ նա Բրահմայի կինն է և արվեստի ու գիտությունների հովանավորը։ Նրան են վերագրում սանսկրիտ և Դևանագարի այբուբենների ստեղծումը։

Պատկերագրություն խմբագրել

Սարասվատին պատկերվում է որպես սպիտակ գույնի հագուստով գեղեցիկ կին։ Նա սովորաբար նստած է լոտոսի պատվանդանի (պադմա-սանա) գեղեցիկ դիրքով (լալիտասանա). մի ոտքը կախված ներքև, իսկ մյուսը՝ նրա տակ։ Ասոցացվում է սպիտակի հետ, որը խորհրդանշում է գիտելիքի մաքրությունը։ Նա չի կրում զարդեր և ոսկի, հագնված է խիստ պատշաճ՝ որպես նշան, որ նա նախընտրում է հոգևոր արժեքները, այլ ոչ նյութական։ Նրան սովորաբար պատկերում են չորս ձեռքերով։ Նրա ձեռքերում են.

  • Վեդաների սուրբ գիրքը՝ գիտության խորհրդանիշ;
  • սպիտակ մարգարիտներց տերողորմյա՝ հոգևորի խորհրդանիշ;
  • սրբազան ջրով թաս - ստեղծագործական և մաքրող ուժի խորհրդանիշ;
  • վինա՝ երաժշտական գործիք, արվեստի խորհրդանիշ։

Որոշ բարձրաքանդակների վրա նա երաժշտական գործիք չի պահում իր ձեռքերում, այլ նրա ձեռքերը ծալված են աբհայ-մուդրա (պաշտպանության ժեստ) կամ վարադա-մուդրա (օրհնության ժեստ) դիրքով։ Նրա փոխադրման միջոցը կարապն է, իսկ նրա զինանշանը՝ վեցանկյունանի աստղը կամ հեքսագրամը (շատկոպա կամ սադյանտրա)։ Երբեմն նրան պատկերում են կանգնած։

Ասիայի այլ երկրներում խմբագրել

Գրականություն խմբագրել

ռուսերեն
  • Сарасвати / Дубянский А. М. // Румыния — Сен-Жан-де-Люз. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 417. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). — ISBN 978-5-85270-366-8.
այլ լեզուներ
  • Sailen Debnath, The Meanings of Hindu Gods, Goddesses and Myths, 9788129114815, Rupa & Co., New Delhi.
  • Saraswati, Swami Satyananda Saraswati Puja for Children. — ISBN 1-877795-31-3
  • Ankerl, Guy Global communication without universal civilization. — Geneva: INU Press, 2000. — Т. Vol.1: Coexisting contemporary civilizations : Arabo-Muslim, Bharati, Chinese, and Western. — (INU societal research). — ISBN 2-88155-004-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Топоров В. Н. Сарасвати // Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. II. — С. 409.
  2. Васильков Я. В. Сарасвати // Индуизм. Джайнизм. Сикхизм / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 394. — 576 с. — ISBN 5-250-02557-9
  3. Дубянский, 2015, էջ 417
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարասվատի» հոդվածին։