Սարագյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Սարագյուղ (նախկին անվանումը՝ Դարաքոյ կամ Դարագյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ծաղկաշեն գետի վերնագավառում, Ջավախքի լեռների արևմտյան լանջին։

Գյուղ
Սարագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԴարաքոյ, Դարագյուղ
Մակերես16.4 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն174[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Սարագյուղ (Հայաստան)##
Սարագյուղ (Հայաստան)

Սարագյուղ է վերանվանվել 1946 թ.-ին։ Գյուղում կա հիմնական դպրոց, բուժկետ, զորամաս, համայնքապետարան։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարագյուղի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 156 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 135 266 378 468 579 320 349 287 208 192 174[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համաձայն maps.google.com[3] կայքի ուղիղ գծով մոտակա քաղաքից՝ Գյումրիից գտնվում է 33,4 կմ հեռավորության վրա։ Այդ չափանիշով (ուղիղ գծով հեռավորությունը մինչև մոտակա քաղաքը Հայաստանի տարածում) գյուղը հանդիսանում է առաջինը ամբողջ Հայաստանի տարածքում, այսիքն՝ մոտակա քաղաքից առավել հեռու գտնվողը։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կան Սբ. Երրորդություն (Հին գեղի ժամ) եկեղեցի և սրբավայրեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 175» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  3. «Google Maps». Google Maps. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 210