Սատիրների դրամա (հին հունարեն՝ δράμα σατυρικόν, σάτυροι), այլ կերպ ասած՝ կատակաբան ողբերգություն (παιζουσα τραγωδια, Dion. de elocut. 169), հին հունական դրամատուրգիայի հատուկ տեսակ, ժանր, որ գոյություն է ունեցել ողբերգության և կատակերգության հետ։

Սատիրների դրամա սափորի վրա

Տարբերակիչ հատկանիշը երգչախմբի առկայությունն էր՝ սատիրներին (Դիոնիսոս աստծու շքախմբի՝ այծի ոտքերով անտառային էակներ՝ դևեր) պատկերող։ Միջանկյալ տեղ է զբաղեցնում հին հունական ողբերգության և կատակերգության մեջ։ Իր բարձրակետին է հասել Ք. ա. 5-րդ դարում Էսքիլեսի, Սոֆոկլեսի ստեղծագործություններում։ Մեզ հասած ամբողջական սատիրների դրաման Եվրիպիդեսի «Կիկլոպն» է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 170.