Սավոյների արքայական պալատներ

Սավոյների արքայական պալատներ (իտալ.՝ Residenze sabaude di Torino e dintorni), պալատների խումբ Թուրինում, Պիեմոնտ մարզում, Հյուսիսային Իտալիայում։ 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքի, օբյեկտները ընդհանուր թվով 14-ն են[1]։

Սավոյների արքայական պալատներ
Residences of the Royal House of Savoy*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21 նստաշրջան)
Համար 823
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Սավոյական դինաստիան հին կառավարական ընտանիք է, որը հիմնադրվել է 1003 թվականին Սավոյա շրջանում (ներկայումս՝ Ռոն Ալպերի դեպարտամենտը Ֆրանսիայում)։ Հետագայում նրա ազդեցությունը հզորացավ, իսկ 1720 թվականից ընտանիքը գլխավորեց Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սարդինիայի թագավորությունը։ Իսկ արքայատոհմի կրտսեր ճյուղը՝ Սավոյան Կարինյանոյի տունը, նպաստել է 1861 թվականին Իտալիայի միավորմանը և ղեկավարել է Իտալիայի թագավորությունը 1861 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Այդ ժամանակ Վիկտոր Էմանուիլ III թագավորը հրաժարվեց գահից՝ զիջելովի որդուն՝ Ումբերտո II-ին։ Սակայն 1946 թվականին սահմանադրական հանրաքվեից հետո միապետությունը վերացավ և հաստատվեց հանրապետությունը, իսկ Սավոյանների տան անդամներին հորդորեցին երկրից հեռանալ[2]։

1562 թվականին սավոյական կոմս Էմանուիլ Ֆիլիբերտոն, մայրաքաղաքը տեղափոխեց Թուրին և սկսեց մի շարք շինարարական նախագծեր ժամանակի լավագույն ճարտարապետների հետ։ Հետագա կառավարիչները շարունակեցին կառուցել և վերակառուցել պալատները։ Շքեղ զարդարված ամրոցները որպես կանոն ձևավորված էին ժամանակի նկարիչների գործերով՝ նպատակ ունենալով տպավորություն թողնել հասարակության վրա և ցուցադրել Սավոյանի տան իշխանությունը։

Բացի Թուրինի պալատներից, շրջակա գյուղերում կառուցվել են ամառանոցներ և որսորդական կացարաններ։ Այս բոլոր շենքերը ընդգրկվեն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում՝ նկարագրությամբ, որ նրանք «ցուցադրում են XVII և XVIII դարերի եվրոպական ճարտարապետությունը, ցույց տալով իրենց ոճը և շքեղությունը, նյութական առումով՝ բացարձակ միապետության ուժը»[3]։

Բնակավայր խմբագրել

  • Թուրինում[4]։
 
Թուրինի թագավորական պալատ
 
Մադամի պալատ
 
Պալացցո Կարինյանո
 
Վալենտինի ամրոց
 
Վիլլա դելլա Ռեժդինա
 
Ստուպինիդժի
 
Վենարիա թագավորական տուն
 
Լա Մանդրիա այգի
 
Ռիվոլի ամրոց
 
Ալե ամրոց
 
Մոնկալերի ամրոց
 
Պակկոնիդժի ամրոց
 
Պոլլենցո ամրոց
 
150x150пкс
Գովոնե ամրոց

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. of the Royal House of Savoy UNESCO
  2. Ulwencreutz, Lars (2013). Ulwencreutz's The Royal Families in Europe V. Lulu.com. էջ 290. ISBN 978-1-304-58135-8.
  3. «Residences of the Royal House of Savoy». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 «Residences of the Royal House of Savoy». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել