Սասուն Խաչատրյան

հայ իրավաբան

Սասուն Մհերի Խաչատրյան (նոյեմբերի 12, 1976(1976-11-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ[1], արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական[2]։

Սասուն Խաչատրյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1976(1976-11-12) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1998)
Մասնագիտությունիրավաբան և դատախազ
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

Կրթություն խմբագրել

1993 - 1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[3]։

1998 - 2000 թվականներին սովորել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2000 թվականի մայիսին աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում՝ որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։

2013 - 2014 թվականներին եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, 2014 - 2016 թվականներին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ 2017 - 2018 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ[3]։

2018 թվականի հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Սասուն Խաչատրյանին նշանակել է հատուկ քննչական ծառայության պետ[4]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՔԾ պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը». www.azatutyun.am. 2018 թ․ հունիսի 11.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «ՍԱՍՈՒՆ ՄՀԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կենսագրությունը ՀՔԾ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին». 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.