Սասունցի Դավիթ (կտավ, 1958)

հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավը

«Սասունցի Դավիթ», հայ նշանավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի կտավներից։

Սասունցի Դավիթ
տեսակգեղանկար
նկարիչՀակոբ Կոջոյան
տարի1958
գտնվում էԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

«Սասունցի Դավիթ» կտավը ստեղծվել է 1958 թվականին։ Դավթի կերպարը կերտելիս Հակոբ Կոջոյանին օգնել է Լևոն Կոջոյանը։ Վերջինս այդ ժամանակ զբաղվում էր ծանրամարտով, և վարպետը որոշեց օգտագործել նրան որպես բնորդ։

Կոջոյանը կտավի վրա սկսել էր աշխատել դեռ մինչև 1948 թ.: 1958 թ. վարպետն իջեցրեց կտավն ու սկսեց աշխատել Դավիթի կերպարի ստեղծման վրա։ Կտավի ստեղծման հետագա աշխատանքները կատարվել են առանց բնորդի օգնության՝ հիմնվելով վարպետի անկաշկանդ պատկերացման վրա[1]։

Սասունցի Դավիթը եղել է Հակոբ Կոջոյանի վերջին ստեղծագործությունը։

Տես նաև խմբագրել

«Փյունիկ» նկար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր