Սառա Բիալա
Սառա Բիալա (անգլ.՝ Sara Biala, մարտի 7, 1881, Լեհաստան - 1963, Այովա, ԱՄՆ), Լեհաստանում ծնված ամերիկացի դերասանուհի, ով ակտիվ գործունեություն է ծավալել Բրոդվեյում։
Սառա Բիալա | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1881 |
Ծննդավայր | Լեհաստան |
Մահացել է | 1963 |
Մահվան վայր | Այովա, ԱՄՆ |
Կրթություն | Դրեյքի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Սառա Դ. Բլոտկին ծնվել է Լեհաստանում, Յակոբ Բլոտկիի և Մարիամ (Մերի) Վերբլոֆսկի Բլոտկիի ընտանիքում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ[1]։ Սառան մեծացել է Այովայում[2], պերճախոսություն է ուսանել Դրեյք համալսարանում, Չիկագոյում ուսումնասիրել է երաժշտություն[3][4]։
Գործունեություն խմբագրել
Նախքան Նյու Յորք տեղափոխվելը, Սառա Բիալան հանդես է եկել որպես թատերական ասմունքող[5]։ Նրա առաջին բրոդվեյյան ներկայացումը եղել է «Քաղաքացու տունը» (1909)։ Բրոդվեյում հանդես է եկել նաև «Բեյբի մայն» (1910), «Ամպերը» (1911)[6], «Ուրվականներին խանգարողը» (1913), «Պիղատոսի դուստրը» (1914), «Մի քանի երեխա» (1915), «Պագանինի» (1916), «Լապտերներ» (1917)[7], և «Կոտրված շղթա» (1929) պիեսներում[8][9]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խաղացել է երկու թեմատիկ դրամաներում՝ «Պատերազմի հարսնացուներ» (1916)[10] և «Տկարը» (1918)[11]։ Նյու Յորքի Հաքեթ թատրոնում խաղացել է նաև «Մարիամ Մագդալենացի» և «Ձյունահողմ» ներկայացումներում[12][13], 1915 թվականին Լոնդոնում՝ «Երեք գդալ» պիեսում[14][15]։ Սառա Բիալան նկարահանվել է նաև համր ֆիլմերում, այդ թվում՝ «Գնչուի սիրտը» (1919), «Վախի շուկա» (1920), «Յուկոնի օրենքը» (1920)[16]։
Բիալային նկարագրել են որպես «խորը, ողբերգական աչքեր ունեցողի»[1]։ 1910 թվականին Սառա Բիալային չեն ընդունել Երեք արվեստի ակումբի անդամ, քանի որ նա հրեա էր[17]։ 1934 թվականին Բիալան վերադարձել է Նյու Յորք՝ դերասանական խաղ սովորելու Ֆրենսիս Դաֆ-Ռոբինսոնի մոտ[18]։
Անձնական կյանք խմբագրել
1920 թվականին Չիկագոյում ամուսնացել է Հարի Դ Կոենի հետ։ Նրանք ապրել են Այովայում, որտեղ Սառան երբեմն գեղարվեստական ընթերացանությամբ է զբաղվել[19][20]։ Սառա Բիալան մահացել է 1963 թվականին 82 տարեկան հասակում։ Նրա մասունքներն ամփոփված են Այովայի Դե Մոյն հրեական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 "Many Compliments over 'War Brides'" Houston Post (April 11, 1916): 7. via Newspapers.com
- ↑ John L. Shipley, "Plays and Players" Des Moines Tribune (October 31, 1907): 5. via Newspapers.com
- ↑ "About Sara Biala" Philadelphia Inquirer (December 14, 1913): 51. via Newspapers.com
- ↑ "Success of a Des Moines Girl on the Stage" Des Moines Register (June 25, 1911): 11. via Newspapers.com
- ↑ "Noted Impersonator Coming" Willmar Tribune (October 10, 1903): 5. via Newspapers.com
- ↑ "Little Stories of the New Plays" Green Book Album (September 1911): 533.
- ↑ "The Torches" Theatre Magazine (December 1917): 351.
- ↑ Dixie Hines, Harry Prescott Hanaford, eds., Who's who in Music and Drama (H. P. Hanaford 1914): 374, 405, 472.
- ↑ "'The Broken Chain' Written with Fervor" New York Times (February 21, 1929): 24. via ProQuest
- ↑ "Orpheum" The Allentown Leader (January 15, 1916): 8. via Newspapers.com
- ↑ "War Playlet at the Palace" New York Times (March 5, 1918): 9. via ProQuest
- ↑ "Hackett-Mary Magdalene" New York Dramatic Mirror (May 28, 1910): 3.
- ↑ "The Snow Storm" New York Dramatic Mirror (June 11, 1910): 4.
- ↑ "Des Moines Girl Makes Good on London Stage" Des Moines Register (May 8, 1915): 2. via Newspapers.com
- ↑ "'Three Spoonfuls' at the Criterion" Illustrated London News (April 17, 1915): 486.
- ↑ Paul Mavis, The Espionage Filmography: United States Releases, 1898 through 1999 (McFarland ): 137. 9781476604275
- ↑ "Our New York Weekly Bulletin" The Reform Advocate (June 18, 1910): 919.
- ↑ "Sara Biala Cohen Studying in N. Y." Des Moines Tribune (February 28, 1934): 18. via Newspapers.com
- ↑ "Mrs. Sol Davidson is Hostess to Society" Des Moines Register (July 25, 1926): 55. via Newspapers.com
- ↑ "Club Will Hear Fantasy Reading" Des Moines Tribune (March 9, 1933): 14. via Newspapers.com
Արտաքին հղումներ խմբագրել
- Sara Biala's listing on IBDB.
- Sara Biala Cohen's gravesite on Find a Grave.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բիալա» հոդվածին։ |