Սապսան

թռչունների տեսակներ
Սապսան
Սապսան
Սապսան
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ենթաընտանիք Falconinae
Ցեղ Բազե (Falco)
Տեսակ Սապսան (F. peregrinus)
Միջազգային անվանում
Falco peregrinus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սապսան (լատին․՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Սապսանը բնադրող-չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Falco peregrinus
Falco peregrinus madens

Համեմատաբար խոշոր թռչուն է, թևերի ծայրերը սուր են, պոչը նմանվում է սեպի։ Աչքի է ընկնում գույների ցայտերանգությամբ, գլուխը, դեմքը, թևերը և պոչը մուգ են, կուրծքը և որովայնը՝ բաց գույնի։ Մարմնի կողային և պոչի ստորին մակերեսը ծածկող փետուրները դրոշմված են լայնակի շերտով։

Տարածվածություն խմբագրել

Տվյալ ենթատեսակը փոքր թվաքանակով հանդիպում է Կենտրոնական և Հյուսիսարևմտյան Եվրոպայում, Սիրիայում և Լիբանանում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում՝ զբաղեցնելով ժայռային միջավայրերը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնակվում են ժայռերի առկայությամբ տարբեր տիպի բիոտոպերում, Բնադրում՝ ժայռերի վրա՝ խորշերում կամ ժայռաքիվերին։ Տարեկան ձվադրում են մեկ անգամ, ձվակույտում՝ 2-4 ձու։ 2007 թվականի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի ցանցում գրանցվել է 5 բազմացող զույգ, որոնցից ստացվել է 7 ձագ[1]։

Պահպանություն խմբագրել

Նստակյաց տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախնական հաշվառմամբ՝ Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60-70 զույգ։ Ըստ 2008 թվականի տվյալների՝ Կենդանաբանական այգիների՝ Եվրասիական ասոցիացիայի ցանցում պահվում է 48 առանձնյակ։

Բացասական ազդեցություն ունի վերջերս արաբական երկրներում առաջացած հետաքրքրությունը սապսանի հանդեպ որպես արսի թռչուն, որը ստեղծում պոտենցիալ շուկա Հայաստանում և նպաստում է որսագողությանը։ Բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև միջավայրի թունավորումը հանքային արդյունաբերության թափոններով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով և անտառի վնասատուների դեմ պայքարի հետևանքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապսան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապսան» հոդվածին։