Սան Ֆելիպե ամրոց (իսպ.՝ Fortaleza de San Felipe), իսպանական առափնյա պաշտպանության ամրոց, որը գտնվում է Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում՝ Պուերտո Պլատա նահանգում։ Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Էլ Մորրո դե Սան Ֆելիպե (իսպ.՝ El Morro de San Felipe), օգտագործվել է Սան Ֆելիպե դե Պուերտո Պլատա քաղաքը ծովահեններից ու կորսարներից պաշտպանելու համար[1]։ Գտնվում է Պունտիլա դել Մալեկոն բլրի վրա (իսպ.՝ Puntilla Del Malecón), որը նայում է Ատլանտյան օվկիանոսին․ դրա ռազմավարական դիրքը հնարավորություն է տվել պաշտպանել քաղաքի նավահանգստի մուտքը։ Ամրոցի շինարարությունը սկսվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի հրամանով 1564 թվականին և ավարտվել 1577 թվականին ամրոցի ղեկավար Ռենջիֆո դե Անգուլոյի կողմից[2]։ Ամրոցը համապատասխանաբար կոչվել է թագավորի պատվին, որի օրոք վերակառուցվել է։


Քարտեզ
Քարտեզ

Ամրոցը ներկայում վերածվել է թանգարանի, որը ներկայացնում է բերդի կարևոր դերը Պուերտո Պլատայի և Դոմինիկյան Հանրապետության պատմության մեջ։ Թանգարանային հավաքածուն պարունակում է 18-րդ և 19-րդ դարերի ռազմական նմուշներ։

Պատմություն խմբագրել

Սան Ֆելիպե ամրոցը դարձել է Քվազիպատերազմի թատերաբեմերից մեկը 1800 թվականի մայիսի 11-ին։ Պուերտո Պլատայի ծովախորշի մոտ տեղի ունեցած մարտում ամերիկյան 2 նավ հետևակայինների հետ միասին հաղթանակ են տարել ֆրանսիական կորվետի և ամրոցի իսպանական կայազորի նկատմամբ, որից հետո լքել են Պուերտո Պլատայի ափը։

Հետագայում ամրոցն օգտագործվել է որպես բանտ, օրինակ՝ Պեդրո Սանտանան այդտեղ բանտարկել է Դոմինիկյան Հանրապետության հիմնադիր հայրերից մեկին՝ Խուան Պաբլո Դուարտին։

Ամրոցը թանգարանի է վերածվել 1965 թվականին, կառույցի վերանորոգումն իրականացվել է 1972 թվականին, իսկ 1983 թվականից այն պաշտոնապես բացվել է հասարակության համար[3][4]։ Ներկայումս Սան Ֆելիպենի ամրոցը 16-րդ դարի Պուերտո Պլատա քաղաքի միակ պահպանված կառույցն է, Պուերտո Պլատան ավերվել է և ոչնչացվել Դոմինիկյան Հանրապետության անկախության վերականգնման համար պատերազմի հրդեհներում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tourism Information». Embassy of the Dominican Republic. 2010. Վերցված է 30 октября 2014-ին.
  2. «Fortaleza San Felipe: Puerto Plata». El-Bohio.com. 2010. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 30 октября 2014-ին.
  3. «DATOS SOBRE LA REPUBLICA DOMINICANA». Livio.com. 2005. Վերցված է 30 октября 2014-ին.
  4. «Secretaría de Estado de Cultura». National Secretary of Cultural Affairs. 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Historia de Puerto Plata». PuertoPlata.com.do. 2010. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 30 октября 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆելիպե ամրոց» հոդվածին։