Սան Խուան ամրոց (իսպ.՝ Castillo de San Juan, կատ.՝ castell de Sant Joan), պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Կատալոնիայի ինքնավար մարզի Ժիրոնա պրովինցիայի Բլանես քաղաքում[2]։ 1988 թվականի նոյեմբերի 8-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Սան Խուան ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0005812 գրանցման համարի տակ:

Սան Խուան ամրոց
իսպ.՝ Castillo de San Juan
կատ.՝ castell de Sant Joan
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԲլանես[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված13-րդ դար
Կառուցողվիկոնտ Գրաու դե Կաբրերա
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Sant Joan de Blanes Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Սան Խուան ամրոցը տեղակայված է լեռան վրա՝ Լլորետ և Ֆենալս ծովափերի միջև։ Ամրոցն այդ տարածաշրջանի ամենահին շինությունն է. կառուցվել է հին հռոմեական ամրոցի ավերակների վրա վիկոնտ Գրաու դե Կաբրերայի հրամանով 13-րդ դարի կեսերին[3]։ Տեղակայված լինելով ծովի մակարդակից 173 մետր բարձրության վրա՝ Սան Խուան ամրոցն ապահովել է քաղաքի պաշտպանությունը ծովահենների նավերի հարձակումներից ու օտար նվաճողների ներխուժումից։ 16-րդ դարում, երբ ծովահեններնն առավել շատ էին հարձակվում ամրոցի վրա, որոշում է ընդունվել ամրոցի պատերից մեկի վրա կառուցել Պահակային աշտարակ։ Որոշ ժամանակ անց՝ նույն 16-րդ դարում, ամրոցը դարձել է իսպանացի ռազմական դիվանագետ Ֆրանչեսկո Մոնտսադի սեփականությունը։

Ամրոցի գոյության ընթացքում նրա որոշ հատվածներ ավերվել են։ Ավերված կառույցների մի մասը հաջողվել է վերականգնել իրենց նախնական տեսքով, իսկ Պահակային աշտարակը մնացել է գրեթե անվնաս։

Ներկայում Սան Խուան ամրոցը զբոսաշրջային կենտրոն է։ Նրա տարածքում գործում է թանգարան, որտեղ ներկայացված են շրջակա բնակավայրերի պատմությանը նվիրված ցուցանմուշներ[3]։

1949 թվականին Սան Խուան ամրոցն ստացել է ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Direcció General del Patrimoni Cultural de la Generalitat de Catalunya (ed.). «Castell de Sant Joan de Blanes». Inventari del Patrimoni Arquitectònic. Վերցված է 19 հունվարի, 2016-ին.
  3. 3,0 3,1 «Սան Խուան ամրոց. լուսանկարներ, նկարագրություն». votpusk.ru. Վերցված է 22 սեպտեմբերի, 2016-ին. (ռուս.)

Գրականություն

խմբագրել
  • Catalunya Romànica,vol. V El Gironès, La Selva i el Pla de l'Estany. Barcelona: Enciclopèdia Catalana, 1991, p. 271 a 272. ISBN 84-7739-262-5.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուան ամրոց (Բլանես)» հոդվածին։