Սան Դիեգոյի արվեստի թանգարան

Սան Դիեգոյի արվեստի թանգարան (անգլ.՝ San Diego Museum of Art, կրճատ SDMA), թանգարան ԱՄՆՍան Դիեգո քաղաքում, որը գտնվում է Balboa Park այգում[3]։ Թանգարանի հավաքածուն ներառում է 5-րդ հազարամյակից մինչ օրս ցուցադրված ցուցանմուշներ։ Ամեն տարի թանգարան է այցելում է մոտ կես միլիոն մարդ։

Սան Դիեգոյի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍան Դիեգո
ՎայրBalboa Park?
Ղեկավարության նստավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասցե1450 El Prado, Balboa Park, San Diego, CA 92101[1]
Հիմնադրվել է1926[2]
ՏնօրենReginald Poland?[2]
Կայքsdmart.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Սալամանկայի համալսարանի շենքի ճակատը

Բացվել է 1926 թվականի փետրվարի 28- ին, որպես Կերպարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Fine Arts Gallery), ներկայիս անվանումը կրում է 1978 թվականից։ Թանգարանի շենքը նախագծվել է ճարտարապետներ Ուիլյամ Ջոնսոնի[4] (անգլ.՝ William Templeton Johnson) և Ռոբերտ Սնայդերի (անգլ.՝ Robert W. Snyder) կողմից՝ պլատերեսկոյի ոճով, որպեսզի ներդաշնակեցվի 1915 թվականի Պանամո-Կալիֆոռնիական ցուցահանդեսի մյուս շենքերի հետ։ Դոմինանտ ճակատը խիստ զարդարված դուռ է, որը ոգեշնչված է Սալամանկայի համալսարանի դռան բացվածքով։

Վալյադոլիդի տաճարը ազդել է արտաքին դիզայնի վրա, իսկ շենքի ինտերիերն ունի Իսպանիայի Տոլեդո քաղաքի Սանտա Կրուս (անգլ.՝ Santa Cruz Hospital) հիվանդանոցի մոտիվներ։ Շենքի կառուցման համար երկու տարի է պահանջվել։ Հովանավոր Էփլթոն Բրիջեսն (անգլ.՝ Appleton S. Bridges) այս շենքը նվիրել է քաղաքին շինարարության ավարտից հետո։ 1966 թվականին շենքին ավելացվել է արևմտյան թևը, իսկ 1974 թվականին՝ արևելյան թևը, ինչը զգալիորեն ավելացրել է ցուցահանդեսային տարածքը։ Ներկայումս մշակվում են թանգարանային համալիրի վերակառուցման ծրագրեր։

Ամեն ապրիլ ամսին, սկսած 1981 թվականից, Սան Դիեգոյի արվեստի թանգարանում անցկացվում է «կենդանի արվեստ» (անգլ.՝ «Art Alive») ցուցահանդես-ներկայացումը, երբ ծաղկի դիզայներները օգտագործում են ծաղիկներ և այլ օրգանական նյութեր[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Դիեգոյի արվեստի թանգարան» հոդվածին։