Սանտ Անդրեա ալ Քուիրինալե

Սանտ Անդրեա ալ Քուիրինալե (իտալ.՝ Sant’Andrea al Quirinale, լատին․՝ S. Andreae in Quirinali), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Կվիրինալ բլրի վրա։ Եկեղեցին նվիրված է Անդրեա առաքյալին։

Սանտ Անդրեա ալ Քուիրինալե
Sant’Andrea al Quirinale
Հիմնական տվյալներ
ՏեսակJesuit church?, cardinal title? և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1567[1]
Մասն էNoviciate of Sant'Andrea, Rome?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածԱնդրեաս առաքյալ
ԱնվանվածԱնդրեաս առաքյալ
ՃարտարապետԼորենցո Բերնինի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Կառուցման սկիզբ1658
Կառուցման ավարտ1670
Հիմնադրված1567[1]
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Sant'Andrea al Quirinale Վիքիպահեստում
chiese.gesuiti.it/sant-andrea-al-quirinale/

Սանտ Անդրեա եկեղեցին հռոմեական բարոկկո ճարտարապետության կարևոր օրինակներից մեկն է։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետներ Լորենցո Բերնինիի և Ջովաննի դե Ռոսիի կողմից։ 1658 թվականին Բերնինին ստանում է կառուցման պատվերը, և 1661 թվականին կառուցում այն։ Ինտերիերի ձևավորումը ավարտվել է 1670 թվականին։ Նախկինում այդ վայրում եղել է 16-րդ դարում կառուցված եկեղեցի՝ Սան Անդրեա ա Մոնտեկավալլոն։ Նախկին կարդինալ Կամիլլո Ֆրանչեսկո Մարիա Պամֆիլիի պատվերով, և Ալեքսանդր VII Պապի հավանությամբ կառուցվում է Սանտ Անդրեա եկեղեցին, որը հանդիսանում էր Հռոմի երրորդ Ճիզվիտների միաբանության եկեղեցին՝ Ջեզուից և Սանտ Ինյացիոյից հետո։ Բերնինին համարել է, որ Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցին իր կատարյալ աշխատանքներից մեկն է եղել, և նրա որդին՝ Դոմենիկոն հավաստել է, որ նա իր կյանքի վերջին տարիներին ժամեր է անցկացրել անտեղ՝ հիանալով իր նվաճումով[3]։

Էքստերիեր խմբագրել

 
Պամֆիլիների զինանշանը

Եկեղեցու ճակատամասՆ ուղղված է դեպի Վիա դել Քուիրինալե փողոց (նախկին Վիա Պիա), ինչպես և Բորոմինիի Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցին։ Ի տարբերություն վերջինի, Սանտ Անդրեան չի գտնվում փողոցի վրա, և շրջափակված է ցածր պարսպապատ բակով։ Եկեղեցու մուտքը ձևավորված է կիսաշրջանաձև աստիճաններով։ Նրանց վրա վեր են խոյանում երկու հոնիական սյուներ, որոնց զարդարում են եկեղեցու գլխավոր մուտքը։ Սյուներից վերևում, վերնախարսխի վրա Պամֆիլիների զինանշանն է։

Ինտերիեր խմբագրել

 
Եկեղեցու ինտերիերը

Ներսում, գլխավոր մուտքի մոտ տեղադրված է եկեղեցու առանցքը, որն ուղղված է դեպի Ավագ խորան։ Եկեղեցու հիմնական տարածքը օվալաձև է, որն ամբողջանում են վերնախարսխով և որմնասյուներով, իսկ վերջիններս շրջափակում են կողմնային կապելլաները և վերևում՝ ոսկե գմբեթը։ Հսկայական զուգավորված սյուները քողարկում են Ավագ խորանը ընդհանուր տարածքից։

Ի հակադրություն կողմնային կապելլաների, Ավագ խորանը լավ լուսավորված է, ինչն էլ դառնում է ինտերիերի հիմնական վիզուալ կենտրոնը։ Ավագ խորանի վերևում ֆրանսիացի նկարիչ Գուլիելմո Կորտեզեի «Սանտ Անդրեայի նահատակությունը» կտավն է (1668թ․), որում պատկերված է Անդրեան՝ խաչին գամված։ Խորանի վրա ևս Անդրեայի ճերմակ մարմարից կերտված արձանն է, որը Անտոնիո Ռաջիի աշխատանքն է։ Բերնինին համադրել է նկարները, արձաններն ու ճարտարապետությունն այնպիսի սինթեզով, որպեսզի ստեղծի վիզուալ պատկերացում, որով և փառաբանել է Սուրբ Անդրեային այս հոգևոր վայրում։

Տիտղոսակիր եկեղեցի խմբագրել

Սանտ Անդրեա ալ Քուիրինալեն տիտղոսակիր եկեղեցի է։ 2007 թվականի նոյեմբերի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան բրազիլիացի Օդիլիու Պեդրու Շերերն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bailey G. A. Between Renaissance and Baroque: Jesuit Art in Rome, 1565–1610UTP, 2016. — ISBN 978-1-4426-8629-8
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. Hibbard, Howard.1986 edn. Bernini, Pelican, p.148

Գրականություն խմբագրել

  • Heinz-Joachim Fischer: Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt. DuMont Buchverlag, Köln 2001, S. 316—317, ISBN 3-7701-5607-2.

Աղբյուրներ խմբագրել

  • Gizzi, Federico (1994), Le chiese barocche di Roma, Newton Compton, ISBN 88-7983-514-9
  • Hibbard, Howard (1974), Bernini, Harmondsworth Eng.: Penguin, ISBN 0-14-013598-7
  • Lavin, Irving (1980), Bernini and the Unity of the Visual Arts, New York: Oxford University Press, ISBN 0-19-520184-1
  • Bissell, Gerhard (1997), Pierre Le Gros 1666-1719, Reading: Si Vede, ISBN 0-9529925-0-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Անդրեա ալ Քուիրինալե» հոդվածին։