Սանտա գերտրուդ, խոշոր եղջերավոր կենդանիների մսատու ցեղ։ Ստացվել է XX դ․ կեսերին, Տեխասի (ԱՄՆ) Սանտա Գերարուդիս (Santa Gertrudis) ֆերմայում՝ շորթհոռն ցեղի կովերի և զեբուի ցուլերի տրամախաչման միջոցով։ Գույնը կարմիր է (երբեմն իրանի ստորին մասում կան սպիտակ բծեր)։ Սանտա գերտրուդ ցեղի կենդանիները դիմացկուն են, ունակ են հեռավոր արտագնացության, պահանջկոտ չեն արոտային կերերի նկատմամբ։ Ցուլերի միջին կենդանի զանգվածը 700-800 կգ է, իսկ կովերինը՝ 500-600 կգ։ Մատղաշն արագ է աճում (բտվողների օրական միջին քաշաճը 1200 գ է)։ Սպանդային ելքը՝ 63-65, առավելագույնը 70% է։ Ցեղը տարածված է շատ երկրներում։

Սանտա գերտրուդ ցեղատեսակի կովեր
Սանտա գերտրուդ ցեղատեսակի ցուլ

Տրամախաչվում է բնաշխարհիկ ցեղերի հետ, մսատու տավարի տարբեր տիպեր ստանալու համար։ Սանտա գերտրուդի ցուլերն օգտագործվում են կաթնատու և կաթնամսատու ցեղերի հետ տրամախաչման համար։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա գերտրուդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 183