Սանտայի հագուստ, հագուստ, որով ներկայանում է Սանտա Կլաուսը։ ժամանակակից հագուստի ամերիկյան տարբերակը կարելի է վերագրել Թոմաս Նաստի՝ Harper's Weekly ամսագրի աշխատանքին, չնայած հաճախ մարդիկ մտածում են, որ Հադդոն Սանդբլոմն է այդ տարբերակը մտածել Կոկա-Կոլա ընկերության գովազդի համար։ Սանդբլոմի աշխատանքը չի համապատասխանում արևելյան Սանտայի ոճին․ արդիական է կարմիր, սպիտակ մորթիով հագուստը։ Այն դարձել է ամերիկյան Սանտայի ոճը, սակայն Եվրոպական մի քանի երկրներում Սուրբ Նիկողայոսը, որն ունի կրոնական հագուստ և եպիսկոպոսական խույր, շարունակում է մնալ ժամանակակից։

Սանտայի կարմիր հագուստ, սպիտակ մորթով, գլխարկով և սև կոշիկներով, սովորաբար լայն գոտին այստեղ գոյություն չունի

Պատմություն խմբագրել

 
1881թվականի Թոմաս Նաստի Սանտան ժամանակակից հագուստով

Ժամանակակից Սանտա Կլաուսի հագուստը, որով մենք ճանաչում ենք Սանտային, առաջին անգամ պատկերել է Թոմաս Նաստը։ Նաստի օրիգինալ նկարը փոքրիկ Սանտա էր, ով կարող էր իջնել ծխնելույզով, բայց նրա հետագա աշխատանքները պատրաստվում էին մեծ չափսերով։ Նա նաև առաջինն էր, ով Սանտաjին պատկերել է մորթիով, կարմիր հագուստով, գիշերային գլխարկով և սև գոտիով[1]։

Նախքան Նաստը Սանտայի հանդերձանքը մուգ գույնի էր, որը նա փոխել է կարմիրով[2], չնայած նա նաև նկարում էր Սանտային կանաչ հագուստով[3]։ Այս փոփոխությունը հաճախ սխալմամբ վերագրվում է Հադդոն Սանդբլոմին, ով 1931 թվականին Սանտա է նկարել Կոկա-Կոլա ըներության գովազդի համար։ Չնայած Սանդբլոմի աշխատանքն, անկասկած փոխել է Սանտա Կլաուսի ընկալումը, նրա կարմիր հագուստը Harper's Weekly ամսագրում հայտնվել է առնվազն քառասուն տարի առաջ[2]։ Կոկա-Կոլա ընկեությունն ինքը հագուստի կարմիր գույնը վերագրել է Նաստի ավելի վաղ աշխատանքին[4]։ Սանտան պատկերվել է զանազան ձևերով, նույնիսկ՝ թզուկի տեսքով։ Սանդբլոմի աշխատանքի շնորհիվ է ստանդարտացվել Սանտան իր կարմիր հանդերձանքով[3]։

Դիզայն խմբագրել

Տարածաշրջանային տարբերություններ կան Սանտա Կլաուսի հագուստի մեջ։ Սովորաբար Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում նա հագնում է կարմիր բաճկոն սպիտակ մորթիով, տաբատ՝ լայնածածկ գոտիով, գլխարկ և սև կոշիկներ[3]։ Եվորպա մայրցամաքի ցածր երկրներում ինչպես նաև Ավստրիայում Սուրբ Նիկողայոսը դեռ շարունակում է մնալ արդիական, որի երկար հագուստը և եպիսկոպոսական խույրը նման է սրբի հագուստի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walsh, Joseph J (2001). Were They Wise Men Or Kings?: The Book of Christmas Questions. Louisville, Ky: Westminster John Knox Press. էջ 8. ISBN 978-0-664-22312-0.
  2. 2,0 2,1 Long, Mark (2009). Misplaced Loyalty. Bloomington, IN: Xlibris Corp. էջ 183. ISBN 978-1-4415-8912-5.Կաղապար:Self-published inline
  3. 3,0 3,1 3,2 Barker, Stan (1991 թ․ նոյեմբերի 29). «The Real Thing: The World's Most Famous Santa Claus». The Pittsburg Press. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Coke Lore: Coca-Cola and Santa Claus». The Coca-Cola Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Santino, Jack (1995). All around the year: holidays and celebrations in American life. Chicago, IL: University of Illinois Press. էջ 195. ISBN 978-0-252-06516-3.