Սանկտ Ֆայտ ան դեր Գլան

քաղաք Ավստրիայի Կարինթիա շրջանում

Սանկտ Ֆայտ ան դեր Գլան (գերմ.՝ Sankt Veit an der Glan), քաղաք Ավստրիայի Կարինթիա շրջանում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մինչև 1518 թվականը եղել է պատմական Կարինթիայի մայրաքաղաքը։

Բնակավայր
Սանկտ Ֆայտ ան դեր Գլան
գերմ.՝ Sankt Veit an der Glan
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես50,79 կմ²
ԲԾՄ482 մետր
Բնակչություն12 547 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ04212
Փոստային դասիչ9300[2]
Ավտոմոբիլային կոդSV
Պաշտոնական կայքstveit.carinthia.at
Սանկտ Ֆայտ ան դեր Գլան (Ավստրիա)##
Սանկտ Ֆայտ ան դեր Գլան (Ավստրիա)

Աշխարհագրություն խմբագրել

Տեղադրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Գլան գետի հովտում, Գուրկտալ Ալպերում։ Այստեղ Գլանի ջրերը հասնում են Կենտրոնական Կարինթիայի Ցոլֆելդ դաշտավայր և հոսում են դեպի հարավ՝ Մարիա Սաալ փոքր քաղաքից մինչև Կլագենֆուրտ։ Քաղաքից 9 կմ հեռավորության վրա է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձաններից Հոխոշտերվից ամրոցը։

Քաղաքական իրավիճակ խմբագրել

Սանկտ-Ֆայտը բաղկացած է 6 կադաստրային համայնքներից, դրանք են` Galling, Hörzendorf, Niederdorf, Projern, Sankt Donat և Tanzenberg։ Այն հետագայում բաժանվել է հետևյալ թաղամասերի՝ ըստ բնակչության թվաքանակի.

  • Աֆելսդորֆ
  • Այկ
  • Ալթգլանդորֆ
  • Արնդորֆ
  • Բարդորֆ
  • Բայսրդորֆ
  • Բեինտրատեն
  • Բլինտենդորֆ
  • Դելահ
  • Դրաշելբախ
  • Էբերդորֆ
  • Գալլինգ
  • Գերսդորֆ
  • Հոֆֆերն
  • Հորսենդորֆ
  • Հոլց
  • Կարլսբերգ
  • Կարնբերգ
  • Լասդորֆ
  • Լեբաշ
  • Մաիրիստ
  • Միլբերսդորֆ
  • Մուրաունբերգ
  • Նիդերդորֆ
  • Պերչախ ամ Բերգ
  • Փլյուգերն
  • Պրիլից
  • Փրոջերն
  • Րադվեգ
  • Րագասալ
  • Կրիցենդորֆ
  • Սանկտ Անդրե
  • Սանկտ Դոնատ
  • Սանկտ-Ֆայտ-ան-դեր-Գլան
  • Շտրեմբերգ
  • Տանզենբերգ
  • Ուլրիխսբերգ
  • Ունտերբերգեն
  • Ունտերվուր
  • Վայնց
  • Շվիցբերգեն

Պատմություն խմբագրել

Մի քանի հնագիտական գտածոներ ենթադրում են, որ Կարոլինգյան ժամանակաշրջանում այն եղել է բնակավայր։ Լեգենդի համաձայն, 901 թվականին հունգարացիների դեմ տեղի ունեցած ճակատամարտը խթան է հանդիսացել քաղաքի հիմնադրման համար։ Ինչպես նշվում է 1131 գործում, Գուրկի հռոմեական կաթոլիկ միաբանության Վիտուս եկեղեցին տեղակայված է եղել Կարինթիայի դքսությունում։

Այնուամենայնիվ, արդեն 1149 թվականին այն ծառայել է որպես Կարինթիայի Սպոնհայմի գավառի Հենրիխ V-ի նստավայր, որտեղ նա ստացել է թագ Կոնրադ III-ի կողմից Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ։ Նրան հաջորդել է եղբայրը՝ Դյու Հերման II-ը, ով 1176 թվականին դարձավ եկեղեցու պաշտպանը։ Այնուհետև Սփոնհեյմերները Սանկտ Ֆայտը դարձրեց իրենց մշտական բնակության վայրը և Կարինթիայի դքսության մայրաքաղաքը, որն այդպիսին մնաց մինչև 1518 թվականը։ Հերմանի որդի Բերնարդը կառուցեց ամրոց և հիմնեց ամրություններ, ինչպես նաև քաղաքին տվեց մի շարք արտոնություններ։

Ժողովրդագրություն խմբագրել

2001 թվականի մարդահամարի տվյալներով Սանկտ Ֆայտն ուներ 12,045 բնակչություն։ Դրանցից 92.5̬% ավստրիացիներ են, 2.3% հարավսլավիացիներ և 2.2% բոսնիացիներ։ Բնակչության 74.0%-ը համարվում է կաթոլիկ է եղել, 8.6%-ը` լյութերական, բողոքական 4.3%-ը` մուսուլման, իսկ 10.2%-ը առանց կրոնական դավանանքի։

Քաղաքականություն խմբագրել

Քաղաքային խորհուրդը կազմված է 31 անդամից։ Նրանք հետևյալ կուսակցություններից են.

  • 26 Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական
  • 5 Ավստրիական ժողովրդական
  • 4 Ավստրիայի ազատության
  • 1 Կանաչներ

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Sankt Veit an der Glan: Eine Stadtgeographie բժշկական դիսերտացիա, Գրաց, 1965 Ֆրեսինգեր
  • Der Bezirk Sankt Veit an der Glan, seine Kunstwerke, historische Lebens -und Siedlungsformen 1977, Հարթվագներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Ֆայտ ան դեր Գլան» հոդվածին։