Սանիտարա-տեխնիկական աշխատանքներ

Սանիտարա-տեխնիկական աշխատանքներ, շենքերի ջեռուցման, օդափոխման, ջերմա և գազամատակարարման, տաք ջրամատակարարման, ջրմուղի և կոյուղու համակարգերի կառուցման և մոնտաժման հետ կապված աշխատանքներ։ Տարբերում են արտաքին և ներքին Սանիտարա-տեխնիկական աշխատանքներ։ Արտաքին Սանիտարա-տեխնիկական աշխատանքներին են վերաբերում ջերմա, գազա, ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցերի անցկացման, կաթսայատների, գազաբաշխիչ կայանների, ջրմուղի և կոյուղու գլխամասային կառույցների (ջրառու կառույցներ, պոմպակայաններ, ջրաճնշումային աշտարակներ են) շինարարության աշխատանքները։

Արտաքին ցանցերը լինում են ստորգետնյա և վերգետնյա։ Ներքին Սանիտարա-տեխնիկական աշխատանքները շենքերի և կառույցների սան-տեխնիկական սարքավորման դետալների և հանգույցների մոնտաժման աշխատանքներն են։ Դրանց արժեքը կազմում է օբյեկտի շինարարության համար հատկացվող ծախսերի մոա 10 %։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 180