«Սանին», ռուս գրող Միխայիլ Արցիբաշևի վեպը, որը հրատարակվել է 1907 թվականին։ Հեղինակի ամենահայտնի և առաջին ավարտուն վեպն է։

Սանին
ռուս.՝ Санин
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՄիխայիլ Արցիբաշև
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1902
Հրատարակվել է1907

Վեպն առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել 2022 թվականին «Դարակ» հրատարակչության կողմից[1]։ Թարգմանության, ծանոթագրությունների և վերջաբանի («Հանիրավի մոռացված գրողի վերադարձը») հեղինակը Արմեն Ղազարյանն է, խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։

Կարծիքներ վեպի մասին խմբագրել

Արցիբաշևին ես ծանոթ չեմ։ Մի անգամ ես ուրիշների հետ դատավոր էի հրավիրված նրա «Սանին» անունով վեպի հրապարակական դատին։ Այդ վեպը ես սկսել էի կարդալ և չէի կարողացել ավարտել։ Ոչ այն պատճառով, որ նա մի պոռնոգրաֆիական գրվածք է, ինչպես ասում են շատերը, այլ որովհետև հետաքրքրական չէր, զուրկ էր ստեղծագործական ներշնչումից։ ...Որքան հիշում եմ, մեր վճիռը շատ էլ նպաստավոր չեղավ Սանինի բարոյական աշխարհայացքի մասին[2]։

Շիրվանզադե

Վեպը հետաքրքիր է, բայց դժվար թե ամսագրի (նկատի ունի «Միր Բոժիյ» ամսագիրը) խմբագրությունը համաձայնվի տպագրել այն[3]։

Ալեքսանդր Կուպրին

Վեպն անհնար է տպագրել։ Որոշ դրվագների նատուրալիզմը սահմանակից է պոռնոգրաֆիային, և գլխավորը՝ վեպն անկումային է ու չի համապատասխանում ներկայիս քաղաքական իրադրությանը, երբ առաջադեմ հասարակությունը հեղափոխականորեն է տրամադրված[3]։

Անգել Բոգդանովիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սանին - Միխայիլ Արցիբաշև
  2. Շիրվանզադե, Արցիբաշևի «Խանդ»-ը։ «Մշակ», 1913թ., № 251։
  3. 3,0 3,1 Արմեն Ղազարյան, Հանիրավի մոռացված գրողի վերադարձը։ Սանին (վեպ), Ե., Դարակ, 2022, էջ 533։