Սանդրուքի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է[1]։

Սանդրուքի շրջան
ադրբ.՝ Sədərək rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ
ՎարչկենտրոնՀեյդարաբադ
Խոշորագույն քաղաքՍադարակ
Ամենաբարձր կետՎելիդաղ (1263 մ)
ԲԾՄ833 մետր
Բնակչություն (01․01․2017)15,800
Տարածք16,374
Հիմնադրված էօգոստոսի 28, 1990 թ.
ISO 3166-2 կոդAZ-SAD
Փոստային ինդեքսներ7300
sederek-ih.nakhchivan.az

Պատմություն խմբագրել

Ժամանակակից պատմություն խմբագրել

Սադարակի շրջանը ձևավորվել է 1990 թվականի օգոստոսի 28-ին[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն խմբագրել

Սադարակի շրջանը հյուսիս-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին[1]։

Սադարակի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 16,374 կմ2։ Վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանը, ըստ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական բաժանման, ունի ևս 3 գյուղ, որից մեկը` Տիգրանաշենը, դե յուրե գտնվում է Սադարակի շրջանում, բայց դե ֆակտո՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում[1]։

Լեռնագրություն խմբագրել

Շրջանի տարածքը կազմված է լեռներից ու հարթավայրերից։ Այստեղ են գտնվում Դահնակ և Վելիդաղ լեռնագագաթները, որոնք համապատասխանաբար ունեն 1154 մ և 1263 մ բարձրություն[1][2]։

Ջրագրություն խմբագրել

Սադարակի շրջանի սահմանով հոսում է Արաքս գետը, իսկ տարածքում՝ Գարաչայ և Չապանչայ կոչվող գետերը[1]։

Բնակչություն խմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 15,800 հազար է[1]։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է[1]։

Կրթություն և գիտություն խմբագրել

Սադարակի շրջանում գործում է 3 հանրակրթական դպրոց, 4 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 1 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 5 գրադարան[1]։

Մշակույթ խմբագրել

Շրջանում գործում է մեկ թանգարան[1]։

Առողջապահություն խմբագրել

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 բժշկական ամբուլատորիա, 1 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրուքի շրջան» հոդվածին։