Սանասուն, Սասուն, Դավթի բերդ, Քաղկիկ, բերդ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սասուն գավառում, Կուս (Բոզրկան) և Կապաս գետերի միախառնման մոտ, Ծովասարի հարավային ստորոտին գտնվող ապառաժոտ բլրի գագաթին։ Շուրջ 20—25 մ բարձրությամբ ամրակուռ բերդապարիսպները եռանկյունաձև ձգվում են բլրի գագաթի շուրջը։ Պատերը շարված են կարմրագույն խոշոր քարերով։ Բերդի հիմքը միակտոր ժայռ է, որի մեջ փորված խոր անձավները ծառայել են որպես ախոռ և մթերանոցներ։ Արաբ նվաճողների դեմ ազատագրական կռիվների ժամանակ Սանասունը եղել է սասունցիների կարևոր և անառիկ ռազմակայաններից։ XII—IV դարերում բերդը գրավել և ավերել են թաթար-մոնղոլական նվաճողները։ Այնուհետև գրավոր աղբյուրներում Սանասունի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Ենթադրվում է, որ այն վերջնականապես ավերել են օսմանյան նվաճողները։

Սանասուն
Տեսակամրոց
Երկիր Թուրքիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 176