Սանամի կամուրջ, կամուրջ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառում, Դիլիջան և Իջևան բնակավայրերի միջև, հավանաբար Աղստև գետի վրա։ Հիշատակված է հայկական ավանդություններում[1]։

Սանամի կամուրջ
ՏեղանքԴիլիջան և Իջևան բնակավայրերի միջև
Հատում էԱղստև գետը

Ավանդություն խմբագրել

Այս կամրջի մոտ Աղջկա Բերդ անունով մի ամրոց կա։ Թշնամին ժամանակին հարձակվում է նրա վրա։ Ամրոցում փոքրաթիվ մարդիկ հերոսաբար դիմադրում են կատաղի թշնամուն։ Նրանց մեջ աչքի է ընկնում Սանամ անունով մի աղջիկ, ով վերևից հսկայական քարեր է գլորում։ Անհավասար կռիվը երկար է տևում։ Բերդականներն ի վերջո պարտվում են։ Թշնամու ամրոց մտած զինվորները ողջ-ողջ բռնում են Սանամին և կախում կամրջից, դրանից հետո կամուրջը կոչվում է Սանամի անունով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.