Սայրուս Ֆրիշ
Սայրուս Ֆրիշ (Cyrus Frisch. սեպտեմբերի 22, 1969, Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ավանգարդիստ կինոռեժիսոր։ Համարվում է բջջային հեռախոսով նկարահանված աշխարհում առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հեղինակը ( Waarom heeft niemand mij verteld dat het zo erg zou worden in Afghanistan, 2007)[1][2][3][4]: Filmmaker ամսագիրը նրան բնորոշել է որպես ժամանակակից հոլանդական կինոյի վայրի մարդու (the wild man of Dutch film)[5]:
Սայրուս Ֆրիշ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 22, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb։ | ID 0295826 |
Ֆրիշը ուշադրություն է գրավել բարոյականության տեսակետից վիճելի իրավիճակների նկատմամբ իր սադրիչ և սկզբունքային մոտեցմամբ։ Ընդ որում՝ երբեմն հենց ինքն իրեն է դնում տեսախցիկի առջև։ «Ներիր ինձ» (Forgive Me, 2001) ֆիլմում էլ Ֆրիշը նկարահանել է հարբեցող Պիտերին, նկարահանումների ժամանակ վերջինիս վիճակը վատացել է, ինչը հանգեցրել է ողբերգական պատահաարի, որից հետո Պիտերը չի կարողացել ապաքինվել։
FilmMaker Magazine-ի կինոքննադատ Քրիս Քեմփիոնը համարում է, որ Ֆրիշը սևեռվել է տառապանքն ու դաժանությունը պատկերելու վրա, մինչդեռ Film Comment ամսագրի կինոքննադատ Օլաֆ Մյոլերը Ֆրիշի մեջ տեսնում է մի ռեժիսորի, որն ունակ է ֆիքսելու ժամանակակից աշխարհի խելահեղությունը՝ դրանով իսկ ցույց տալով, որ մարդկային քաղաքակրթությունը ներկայումս գտնվում է փակուղում։
Ֆիլմագրություն խմբագրել
- De Kut van Maria / Մարիայի պ..ը (կարճամետրաժ ֆիլմ) (1990)
- Welcome 1 / Բարի գալուստ 1 (կարճամետրաժ ֆիլմ) (1991)
- Welcome 2 / Բարի գալուստ 2 (կարճամետրաժ ֆիլմ) (1992)
- Screentest (կարճամետրաժ ֆիլմ) (1992)
- Selfpity / Zelfbeklag / Ինքնախղճահարություն (փորձարարական ֆիլմ) (1993)
- Live Experimenteren (միջին չափի վավերագրական ֆիլմ) (1995)
- Geen titel (միջին չափի վավերագրական ֆիլմ) (1996)
- I Shall Honour Your Life / Ես կպանծացնեմ Ձեր կյանքը (կարճամետրաժ վավերագրական ֆիլմ) (1996)
- Forgive Me / Ներիր ինձ (գեղարվեստական ֆիլմ) (2001)
- Why Didn't Anybody Tell Me It Would Become This Bad in Afghanistan / Waarom heeft niemand mij verteld dat het zo erg zou worden in Afghanistan / Ինչու որևէ մեկն ինձ չասաց, որ այդքան վատ է լինելու Աֆղանստանում (docufiction) (2007)
- Blackwater Fever / Սև ջրերի դողը (գեղարվեստական ֆիլմ) (2008)
- Dazzle (aka Oogverblindend) (2009)
- Ellen ten Damme, "Stay" (երաժշտական տեսահոլովակ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Gaia Giuliani (2007 թ․ հուլիսի 2). «I film al telefono del festival di Pesaro documentari e fiction fino a 70 minuti». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(իտալ.)
- ↑ Андрей Шарый (2012 թ․ փետրվարի 9). «Обозреватель РС Дмитрий Волчек – о фестивальном кино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Gaia Giuliani (2007 թ․ հուլիսի 2). «I film al telefono del festival di Pesaro documentari e fiction fino a 70 minuti». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Андрей Шарый (2012 թ․ փետրվարի 9). «Обозреватель РС Дмитрий Волчек – о фестивальном кино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Chris Campion (Fall 2006). «THE PASSION OF FRISCH». Filmmaker. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Սայրուս Ֆրիշ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Film | Slant Magazine». slantmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- «Why didn't anybody tell me it would become this bad in Afghanistan | San Francisco Film Festival». fest07.sffs.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- Michael Fox (24 April 2007). «SFIFF Film Capsules - Page 1 - News - San Francisco - SF Weekly». sfweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- «Tribeca». tribecafilmfestival.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- «The Stage / Reviews / Gharb». thestage.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- Review of Blackwater Fever