Սամվել Հովհաննեսի Սարգսյան

մեխանիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)

Սամվել Հովհաննեսի Սարգսյան (դեկտեմբերի 5, 1944(1944-12-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[1]։

Սամվել Հովհաննեսի Սարգսյան
Ծնվել է1944, դեկտեմբերի 5
ԾննդավայրԼենինական
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1989)
Մասնագիտությունմեխանիկոս
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Լենինականի մասնաճյուղը։ 1987-1994 թվականներին՝ նույն մասնաճյուղի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1994-1997 թվականներին՝ ԳՄԻ ռեկտոր, 1998 թվականից՝ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բարակ սալերի և թաղանթների ոչ գծային տեսություններում ֆունկցիոնալ անալիզի մեթոդներին, բարակ սալերի ու թաղանթների կոնտակտային խնդիրներին, դրանց մագնիսաառաձգականության տեսությանը և առաձգականության ոչ համաչափ ընդհանուր տեսության մշակմանը[2]։

Երկեր խմբագրել

  • Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում, Ե., 1989 (համահեղինակ)։
  • Общая двумерная теория магнитоупругости тонких оболочек. Е.. 1992.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Հովհաննեսի Սարգսյան» հոդվածին։