Սամվել Զարգարյան
Սամվել Վարուժանի Զարգարյան (դեկտեմբերի 21, 1959[1], Երևան), մանկաբույժ-անեսթեզիոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (1998)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական (1983) և Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտները։
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1959[1] (64 տարեկան) |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
1983-1993 թվականներին աշխատել է Երևանի 3-րդ մանկական, Մասիսի հանրապետական օրթոպեդիայի հիվանդանոցներում, Երևանի այրվածքների հանրապետական կենտրոնում, 2001 թվականից՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալում՝ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։
1991-1994 թվականներին Ստեփանակերտի կենտրոնական հրապիտալում և Քելբաջարի շրջանի ռազմաբժշկական ծառայության բուժկետերում մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |