Սամոայի կենտրոնական բանկ

Սամոայի կենտրոնական բանկ (անգլ.՝ Central Bank of Samoa), Սամոայի անկախ պետության կենտրոնական բանկ։ Թողարկում է Սամոայի ազգային արժույթը, ինչպես նաև կարգավորում և կառավարում է արտարժույթի փոխարժեքը[1]։ Որպես կենտրոնական բանկ կառավարության և երկրի համար՝ այն նաև պատասխանատու է առևտրային բանկերի գրանցման և վերահսկողության համար։ 2011 թվականից գործող կառավարիչը Մայավա Աթալինա Էմմա Այնուու-Էնարին է[2]։

Սամոայի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Սամոա
Հիմնադրված1984
Գլխադասային գրասենյակԱպիա, Սամոա
Կայքcbs.gov.ws

Պատմություն խմբագրել

1920 թվականին թողարկվել են Սամոայի գանձապետական ​​թղթադրամները։ 1922-1959 թվականներին Նոր Զելանդիայի գանձապետարանը թողարկել է գանձապետական թղթադրամներ Արևմտյան Սամոայի համար։

1939 թվականի հունվարի 1-ին ստեղծվել է Արևմտյան Սամոայի բանկը (Bank of Western Samoa), որի 50%-ը պատկանում է Արևմտյան Սամոայի կառավարությանը, 50%-ը՝ Նոր Զելանդիայի մասնավոր բանկին։ Բանկը 1960-1967 թվականներին Արևմտյան Սամոայի համար ֆունտով թղթադրամներ է թողարկել, իսկ 1967-1980 թվականներին՝ թալա[3]։

1974 թվականին ստեղծվել է Սամոայի արժութային խորհուրդը (Monetary Board of Western Samoa), որը գործառնությունները սկսել է 1975 թվականին։ 1980 թվականին արժութային խորհրդին է փոխանցվել թղթադրամների թողարկման իրավունքը, որը նախկինում պատկանում էր Արևմտյան Սամոայի բանկին։

1984 թվականին կառավարության որոշում է ընդունվել Սամոայի Կենտրոնական բանկի ստեղծման մասին։ Բանկը սկսել է թղթադրամների թողարկումը 1985 թվականին։

Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է մայրաքաղաք Ապիայում՝ կառավարական շենքերի մոտ` ժամացույցի պատմական աշտարակից ոչ հեռու։

Կառավարիչներ խմբագրել

  • Ուիլյամ է. Դևիս. ավստրալացի, 1984 թվականի հունվարից մինչև 1987 թվականի փետրվար[4]։
  • Ջոն Ա. Հովարդ. բրիտանացի, 1987 թվականի փետրվարից մինչև 1989 թվականի ապրիլ[4]
  • Լիզա Պապալի Թոմի Սքանլան. 1989 թվականի հունվարից մինչւ 2011 թվականի օգոստոս[4]
  • Աթալինա Էմմա Այնուու-Էնարի. 2011 թվականի օգոստոսից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «:: The Central Bank of Samoa | Currency | Collector's Currency | Index ::». Արխիվացված է օրիգինալից 2010 թ. նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ. նոյեմբերի 18-ին.
  2. «Central Bank of Samoa Governor » The Central Bank of Samoa». www.cbs.gov.ws. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ. սեպտեմբերի 21-ին.
  3. Бутаков, 1987, էջ 101-102
  4. 4,0 4,1 4,2 «Man controlling Samoa's economy». Samoa Observer.
  5. «THE CENTRAL BANK OF SAMOA | About the Central Bank | Who we are | Central Bank Governor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. դեկտեմբերի 2012-ին.

Գրականություն խմբագրել

  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.

Արտաքին հղումներ խմբագրել