Սամերվիլը քաղաք է ԱՄՆ -ի Հարավային Կարոլինա նահանգում, որի մեծամասնությունը գտնվում է Դորչեստեր շրջանում, սակայն կան մասեր, որոնք գտնվում են Բերկլիի և Չառլսթոնի շրջաններում։ Այն հանդիսանում է Չարլսթոն-Հյուսիսային Չարլսթոն-Սամերվիլ մետրոպոլիտեն վիճակագրական տարածքի մի մաս։ Սամերվիլի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 43,392[2], իսկ գնահատված բնակչությունը՝ 52,549, 2019 թվականի հուլիսի 1 -ի դրությամբ։

Բնակավայր
Սամերվիլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1847 թ.
Մակերես50,164246 կմ²
ԲԾՄ27±1 մետր
Բնակչություն50 915 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ843
Պաշտոնական կայքsummerville.sc.us(անգլ.)
Սամերվիլ (ԱՄՆ)##
Սամերվիլ (ԱՄՆ)

Աշխարհագրություն խմբագրել

Սամերվիլի կենտրոնը գտնվում է Դորչեստեր շրջանի հարավ-արևելքում, քաղաքը ձգվում  է հյուսիս-արևելք դեպի Բերկլի և Չարլսթոն շրջանները։ Այն սահմանակից է Լինքոլնվիլ քաղաքին արևելքից, իսկ հարավ–արևելք՝ Հյուսիսային Չարլսթոն քաղաքին։ Սամերվիլ քաղաքի սահմանները ձգվում են դեպի հարավ մինչև Էշլի գետը՝ Հին Ֆորտ Դորչեստեր նահանգի պատմական զբոսայգու կողքին։

ԱՄՆ -ի 78 -րդ երթուղին անցնում է Սամերվիլի կենտրոնի մոտկայքով՝ հարավ -արևելք 24 մղոն (39 կմ) դեպի Չարլսթոն քաղաքի կենտրոն և հյուսիս -արևմուտք՝ 29 մղոն (47 կմ) մինչև միջպետական 95՝ Սենթ Ջեորջի մոտ։ Միջպետական 26 -ը տանում է Սամերվիլ քաղաքի հյուսիսարևելյան անկյունով՝ 199 –ով ելքից, հարավ-արևելք տանելով Չարլսթոն և հյուսիս -արևմուտք՝ 140 մղոն (140 կմ) դեպի Կոլումբիա։

Ըստ Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի, քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 18.1 քառակուսի մղոն (47.0 կմ քառակուսի), որից 18.0 քառակուսի մղոն (46.7 կմ քառակուսի) ցամաքային է, իսկ 0.12 քառակուսի մղոն (0.3 կմ քառակուսի), կամ 0.62%-ը՝ ջուր[2]։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
Մարդահամար Բնակ.
1880 1,371
1890 2,219 61.9%
1900 2,420 9.1%
1910 2,355 −2.7%
1920 2,550 8.3%
1930 2,579 1.1%
1940 3,023 17.2%
1950 3,312 9.6%
1960 3,633 9.7%
1970 3,839 5.7%
1980 6,492 69.1%
1990 22,519 246.9%
2000 27,752 23.2%
2010 43,392 56.4%
2019 (est.) 52,549 21.1%
U.S. Decennial Census

Ըստ 2010 թվականի մարդահամարի, քաղաքում բնակվում էր 43 392 մարդ, որոնցից 16 181 տնային տնտեսություններում։ Սամերվիլի բնակչության խտությունը կազմում է 2,404,7 բնակիչ/կմ քառակուսի։ Քաղաքի ռասայական կազմը կազմել է 72.1% սպիտակ, 21.4% սև կամ աֆրոամերիկացի, 0.4% բնիկ ամերիկացի, 1.5% ասիացի, 0.1% Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակ, 1.6% այլ ցեղերից և 2.9% երկու կամ ավելի ցեղերից։

Ովներ 16181 տնային տնտեսություններ, որոնցից 38.6%-ն ուներ մինչև 18 տարեկան երեխաներ, 48.9%-ը՝ միասին ապրող ամուսնական զույգեր, 15.4%-ը՝ կին տնային տնտեսուհիներ՝ առանց ամուսնու, իսկ 31.0%-ը՝ առանց ընտանիք։ Բոլոր տնային տնտեսությունների 25.3%-ը կազմված է եղել անհատներից, իսկ 8.8%-ի մոտ 65 տարեկան և բարձր տարիք ունեցող որևէ մեկը միայնակ է ապրել։ Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2,55։

Քաղաքում բնակչության 27.0%-ը 18 տարեկանից ցածր էր, իսկ 10.5%-ը՝ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի։ Միջին տարիքը եղել է 34,7 տարեկան։

Քաղաքի մեկ տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 54,677 դոլար։ Բնակչության մոտ 11,2%-ը գտնվում էր աղքատության շեմից ցածր։ Սեփականատիրոջ կողմից զբաղեցրած տան միջին արժեքը կազմել է $182,000:

Պատմությունը խմբագրել

 
Պատմական կենտրոն Սամերվիլ

Սամերվիլի բնակեցումը սկսվեց Ամերիկյան հեղափոխական պատերազմից հետո, 1785 թվականից այն կոչվում էր Ֆայնլենդ գյուղ։ Տարածքի զարգացումը տեղի ունեցավ պլանտացիաների սեփականատերերի կողմից, ովքեր բնակվում էին Չարլսթոնի շրջանում, և ովքեր եկել էին Սամերվիլ՝ սեզոնային միջատներից և ճահճային տենդից խուսափելու համար[3]։

Սամերվիլը պաշտոնապես դարձավ քաղաք 1847 թվականին։ Այդ տարի քաղաքն ընդունեց օրենք՝ չափերի ծառերի հատման դեմ, որն առաջինն էր ԱՄՆ-ում և 25 դոլար տուգանք նշանակվեց բոլոր նրանց համար, ովքեր դա անում էին առանց թույլտվության։ Այսօր քաղաքի պաշտոնական կնիքի վրա դրված կարգախոսն է՝ «Sacra Pinus Esto» (Սոճին սուրբ է)[4]։

1899 թվականին Բժիշկների միջազգային կոնգրեսը (կամ «Տուբերկուլյոզի կոնգրես»[3]) Սամերվիլը թվարկեց աշխարհի երկու լավագույն տարածքներից մեկը՝ թոքերի և  կոկորդի հետ կապված հիվանդությունների բուժման և վերականգնման համար։ Այն այդպիսի արձագանք է  ստացել իր չոր և ավազոտ տեղանքի և այդ տարածքում գտնվող բազմաթիվ սոճիների պատճառով, որոնք օդ են բաց թողնում տորպենտի ածանցյալները։ Այս նշումը համարվում է, որպես Սամերվիլի առևտրային և բնակելի շենքերի զարգացմանն օժանդակող[4]։

1938 թ-ին կառուցված Սամերվիլ նախկին փոստը, որը  պարունակում է՝«Գնացքի ժամանակ - Սամերվիլ» որմնանկարը, որը նկարել է Բերնադին Կաստերը 1939 թվականին։ Ֆեդերալ պատվերով որմնանկարներ արտադրվել են 1934 -1943 թվականներին ԱՄՆ-ում՝ գեղանկարչության և քանդակագործության բաժնի միջոցով, որը հետագայում կոչվեց Գեղեցկության դեպարտամենտի կերպարվեստի բաժին[5]։

Էշլի Ռիվեր ճանապարհը, Միդլթոն Փլեյսը, Գաղութային Դորչեստեր նահանգի պատմական վայրը, Հին Սպիտակ տան հանդիպումների ավերակները և գերեզմանոցը և Սամերվիլ պատմական շրջանը գրանցված են պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[6]։

Արվեստ և մշակույթ խմբագրել

Սկսած 1972 թվականից՝ Սամերվիլ քաղաքն աջակցել է «Սամրվիլի Ըննտանիք» ԸՄՑԱ- ին՝ ամենամյա Ծաղկի քաղաք փառատոնին՝ ԵՄՔԱ-ում առողջության ծրագրերին[7]։ Սա Հարավային Կարոլինայի արվեստի և արհեստների ամենամեծ փառատոնն է։ Այն անցկացվում է մարտի վերջին հանգստյան օրերին կամ ապրիլի առաջին հանգստյան օրերին ՝ Սամրվիլ Ազալեա զբոսայգում։ Այն հաճախ կհամընկնի ամեն տարի անցկացվող Cooper River Bridge Run- ի հետ, որն անցկացվում է Չարլսթոնում նույն ժամանակահատվածում։ Ծաղկի քաղաք փառատոնի երեք օրերի ընթացքում Սամերվիլը կտեսնի մոտավորապես 200,000 այցելու։ Մուտքն ու կայանատեղին անվճար են բոլոր ներկաների համար։ Փառատոնինն չեն թույլատլվում ալկոհոլային խմիչքներ և կենդանիներ։ Մոտ 200 նկարիչ երկրից հրավիրված է և նրանց աշխատամնքները ցուցադրվում են վաճառքի համար։ Բացի այդ, տարածքի ռեստորանները ներկայացված են փառատոնի «Համ» բաժնում, որտեղ տոմսեր կարելի է ձեռք բերել ՝ իրենց առաջարկների նմուշը վերցնելու համար։ Երեխաները կարող են վայելել փառատոնը  Երեխաների Ժուլիիբի/ Երեխաների Տոն բաժնում։

1925 թվականին այս ծաղիկները ստիպեցին Սամերվիլի առևտրի պալատին ընդունել «ծաղկի քաղաքը սոճիներում» կարգախոսը։

Սամերվիլը հավակնում է «Քաղցր թեյի ծննդավայրը» տիտղոսին[8]։ Այնուամենայնիվ, քաղցր սառը թեյի բաղադրատոմսը, որը հրապարակվել է Տեխասի բնիկ Մարիոն Կաբելի 1879 թվականի Խոհարարական գրքում՝ Հին Վիրջինիայի տնային տնտեսություն, որը դրան հակադիր ապացույց է[9]։

Կրթություն խմբագրել

Սամերվիլում հանրային կրթությունը ղեկավարում է Դորչեստեր դպրոցի երկրորդ շրջանը, որը վերահսկում է Սամերվիլի ավագ դպրոցը։ Սամերվիլում 10 հազար տեղանոց «Մեմորիալ» մարզադաշտը օգտագործվում է ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների համար։

Սամերվիլն ունի հանրային գրադարան, Դորչեստեր շրջանի գրադարանի մասնաճյուղ[10]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Summerville town, South Carolina». U.S. Census Bureau, American. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 Historic Facts About Summerville & Dorchester County, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 Summerville's Book of History, Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 25-ին, Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Arnesen, Eric (2007). Encyclopedia of U.S. Labor and Working-Class History. Vol. 1. New York: Routledge. ISBN 9780415968263.
  6. Կաղապար:NRISref
  7. «Flowertown Festival - Summerville Family YMCA». 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Brief History of Summerville». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. Moss, Robert F. «Summerville can't squeeze the facts out of sweet tea's murky history». Charleston City Paper. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «South Carolina libraries and archives». SCIWAY. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել