Սամարայի հրապարկ (ռուս.՝ Самарская площадь), հրապարակ Սամարայի Լենինյան շրջանում։ Սամարայի հրապարկի սահմաններն են` Սամարայի, Տոնավաճառի և Մոլոդոգվարդեյսկայա փողոցները։ Հրապարակով է անցնում Գալակտիոնովսկայա փողոցը։

ռուս.՝ Самарская площадь
Սամարայի հրապարակ
Հրապարակի ընդհանուր տեսքը
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԼենինսկի շրջան
Նախկին անվանումներՊրիխոդսկայա
Տորգովայա
Վոսկրեսենսկայա
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Սամարայի հրապարակի նախկին անվանումներն են՝ Պրիխոդսկայա, Տորգովայա, Վոսկրեսենսկայա։ 1926 թվականի հուլիսի 8-ից հրապարակը կոչվել է Սամարայի հրապարակ, 1985 թվականի հունվարի 16-ից` Դմիտրի Ֆյոդորովիչ Ուստինովի, 1988 թվականի հուլիսի 25-ից` կրկին Սամարայի հրապարակ։

Պատմություն խմբագրել

Տարիներ շարունակ այս վայրում է եղել Վոսկրեսենսկայա հրապարակը, որտեղ կատարվել է բանջարեղենի, կաթի, խոտի, վառելափայտի և այլ մանրուքների առևտուր։ 1864 թվականին այստեղ կառուցվեց Վոսկրեսենսկի եկեղեցին։ Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվել է, տարածքը սալիկապատվել է, իսկ շուկան գոյություն է ունեցել ևս 40 տարի։

1960-ական թվականների սկզբին շուկայի տեղում զբոսապուրակ է կառուցվել (ճարտարապետ՝ Ա. Ա. Տեր-Սարկիսով)։

1977 թվականի մայիսի 6-ին Սամարայի հրապարակի զբոսապուրակում տեղադրվել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Ֆյոդորովիչ Ուստինովի կիսանդրին (քանդակագործ՝ Լև Կերբել, ճարտարապետ Գ. Գ. Լեբեդև)։

1971 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության 54-ամյակի առթիվ Սամարայի հրապարակի կողքին բացվեց Փառքի հրապարակը, որտեղ տեղադրված է Փառքի հուշարձանը։

1975 թվականին բացվել է Հաղթանակի զբոսապուրակը 30 շիթային աղբյուրով՝ կապելով Փառքի և Սամարայի հրապարակները։

1978 թվականի նոյեմբերի 4-ին Սամարայի բնակիչներ Իվան Իզվեկովը և Անդրեյ Կալիշինը հրապարակում ահաբեկչություն իրականացրեցին։ Դ. Ֆ. Ուստինովի կիսանդրու պատվանդանի վրա տեղադրվել էր պայթուցիկ սարք, սակայն պայթյունից այն թեքվել էր 30 աստիճան[1]։

Շենքեր և շինություններ խմբագրել

Սամարայի հրապարակի ճարտարապետական անսամբլը ձևավորվել է 1950-ական թվականներին և համալրվել է 1970-ականներին։ Հրապարակի նոր ոճի առաջին շենքը Սամարայի փողոցի թիվ 188 ա հասցեում գնվող ԿԳԲ-ի և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների համար նախատեսված բնակելի տունն էր, որը կառուցվել է ճարտարապետ Մարիա Մոշկովայի նախագծով նախկին ֆուտբոլի դաշտի տեղում։ Այս տան կառուցումը և տեխնիկական դպրոցի շենքը (Սամարայի 205 ա) ավարտվել է նախքան Ստալինի մահից հետո սկսված «ճարտարապետական ավելորդության դեմ պայքարը»։

Սամարայի փողոցի թիվ 190 և թիվ 203 բնակելի տների ճարտարապետությունը պարզեցվել է, ճարտարապետները հրաժարվել են ծեփակերտ դեկորներից։ Սամարայի փողոցի 203-րդ տան նախագիծը և ԿԳԲ-ի և ՆԳՆ աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքը զրկվել են դեպի հրապարակ նայող միաթեք կտուրի ձեղնահարկի պատերից։ Արդյունքում ստացվել է երկթեք կտուր. հրապարակի կողմից շենքը կորցրել է իր բարձրությունը։

Զգալի փոփոխությունների է ենթարկվել «Հիդրոնախագիծ» ինստիտուտի շենքը (նախկին Վոսկրեսենսկի եկեղեցու տեղում). 1956 թվականին շինարարությունը դադարեցվել է Մոսկվայից դուրս գտնվող բարձրահարկ շենքերի շինարարության արգելքի պատճառով։ Այս պահին կառուցվել են կենտրոնական վարչական մասի և կողքի բնակելի շենքերի վեց հարկը։ Նախագծի հեղինակ Պյոտր Շչերբաչյովը հրաժարվել է փոփոխություններ կատարել, և նախագծի ուղղման համար հրավիրել են Լենինգրադի ճարտարապետներին։

Հետագայում Գալակտիոնովյան և Տոնավաճառի փողոցների անկյունում կառուցվել է շենք, որի առաջին հարկում գործել է «Բժշկական գիրք» խանութը։

Սամարայի հրապարակի պահպանական գոտու համալիրի կարգավիճակի վերաբերյալ վեճերը չեն դադարում[2]։

Տրանսպորտ խմբագրել

  • Գալակտիոնյան փողոցով են անցնում տրամվայի № 5, 20, 22 երթուղիները։
  • Սամարայի փողոցով են անցնում ավտոբուսի 2, 23, 44, 50, 297, 206 երթուղիները։
  • Մոլոդոգվարդյան փողոցով են անցնում ավտոբուսի 24, 232 երթուղիները։

Նախատեսվում է կառուցել մետրոյի «Սամարայի» կայարանը։

Գրականություն խմբագրել

  • Липатова А. М. Самарских улиц имена. - Самара: «Новая техника», 2003. - С. 170-171.
  • Виталий Стадников, Олег Фёдоров. Самара. 81 архитектурный шедевр. 1917-2006. Путеводитель по современной архитектуре. - М.: Жираф, 2006. ISBN 5-89832-050-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дело самарских «террористов»».
  2. Высотную застройку возле Самарской площади разрешили. Արխիվացված 2017-04-26 Wayback Machine Сайт о неджвижимости «РС-Медиа»

Արտաքին հղումներ խմբագրել