Սամարայի կենդանաբանական այգի

Սամարայի կենդանաբանական այգի (ռուս.՝ Самарский зоопарк), կենդանաբանական այգի Սամարա քաղաքում։

Սամարայի կենդանաբանական այգու ցուցանակը

Կենդանիներ խմբագրել

Կենդանաբանական այգու կենդանիների թվում են՝ ամուրյան վագրը, հեռավորարևելյան ընձառյուծը, աֆրիկյան առյուծը, սև յագուարը, գորշ արջը, կապիկները, սիրամարգերը, արծիվները, ծովարծիվները, բվեճները, նեղոսյան կոկորդիլոսը, օձերի էկզոտիկ տեսակներ, պիրանաները և այլ հետաքրքիր կենդանիներ։

Պատմություն խմբագրել

Սամարայի կենդանաբանական այգու հիմնադրման ամսաթիվը համարվում է 1992 թվականի հունվարի 16-ը։ Կենդանաբանական այգու նախնական հավաքածուն բաղկացած էր «Տերեմոկ» (Վերնատնակ) կոոպերատիվին պատկանող կենդանիներից և իր կազմում ներառում էր 46 տեսակի 80 առանձնյակներ։ Կենդանաբանական այգու հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել Ալեքսեյ Իվանովիչ Դեգտյարը։ Մինչև 1997 թվականի դեկտեմբեր Սամարայի կենդանաբանական այգին իրենից ներկայացնում էր տեղաշարժվող հավաքածու, ամռանը կենդանիները գտնվում էին Յուրի Գագարինի անվան զբոսայգում, ձմռանը՝ Ժիգուլևսկի այգիների ջերմոցներում։ Կենդանիներին կերակրելը, ինչպես նաև պահպանման պայմանները բավարար չէին։ Չնայած այն հանգամանքին, որ 1997 թվականին Սամարայի կենդանաբանական այգին ունեցավ մշտական վայր Ընդհատակյա գործիչների ձորակում (այժմ՝ Պոստնիկովի ձորակ), 0,23 հեկտար տարածքում կենդանիների պահպանման պայմանները չբարելավեցին[1]։

2006 թվականին Սամարայի կենդանաբանական այգին անցավ մշակույթի նախարարության Սամարայի մարզի ենթակայության ներքո, և կենդանաբանական այգու ղեկավար դարձավ Օլեգ Վալենտինովիչ Շեպտալովը։ Այնուհետև կենդանաբանական այգում ամեն ինչ արմատապես փոխվեց. Սամարայի կենդանաբանական այգին այժմ դարձել է Սամարայի մարզի բնակիչների սիրված վայրերից (այցելուների թիվն ավելացել է 3,5 անգամ), կենդանիների պահպանման համար կառուցվել են նոր շենքեր՝ Էկոցուցասրահ, ակվատերիում, թռչնարաններ, մեծավանդակներ գիշատիչների, կղճակավորների համար, կահավորված երկու լճակներ թռչունների համար։ Կերակրումն իրականացվում է ըստ Մոսկվայի կենդանաբանական այգու օրաբաժնի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել