Սամանթա Մորթոն (անգլ.՝ Samantha Morton, մայիսի 13, 1977(1977-05-13)[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողի թեկնածու։ Առավել հայտնի է «Քաղցր և նողկալի», «Առանձնահատուկ կարծիք» և «Ամերիկայում» ֆիլմերից։

Սամանթա Մորթոն
անգլ.՝ Samantha Morton
Ծնվել էմայիսի 13, 1977(1977-05-13)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWest Bridgford School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Չարլի Քրիդ-Մայլզ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մանկությունը խմբագրել

Սամանթա Մորթոնը ծնվել է 1977 թվականի մարտի 13-ին Նոթինգեմ քաղաքում՝ գործարանի աշխատողներ Փամելի և Փիթեր Մորթոնների ընտանիքում, ովքեր նաև բանաստեղծ և Սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ էին։ 1979 թվականին, երբ Սամանթան երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, մայրը հեռացավ իր նոր ամուսնու հետ, իսկ երեխաները մնացին հոր մոտ։ Բաժանումից հետո Սամանթան հոր, քրոջ և եղբոր հետ տեղափոխվեց նոր բնակարան, բայց երեխաների ճակատագիրը հորը չէր հետաքրքրում, և երեխաները մեծացան առանց ծնողական խնամքի՝ մանկատներում և խնամատար տներում։ Սամանթան իր մանկության մասին ասել է՝.Իմ խնամատար մայրը մահացել է և ես կապ չեմ պահում իմ իսկական ծնողների հետ։ Ես գիտեմ, թե ով են նրանք։ Այդ դեպքերը ինձ չեն վշտացնում, պարզապես այդպես ստացվեց։ Ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ես չեմ տառապելու իմ մանկության համար ամբողջ կյանքում։

Մանուկ հասակում՝ յոթ տարեկանից սկսած, Սամանթան սիրում էր խաղալ իր իսկ բեմադրած փոքրիկ պիեսներում։ Տասներեք տարեկանում դպրոցի՝ դերասանական վարպետության ուսուցչի խորհրդով Սամանթան թողնում է դպրոցը և տեղափոխվում Central Junior Television Workshop մանկական դերասանական դպրոց։ Առաջին աշխատած գումարով նա իր համար բնակարան է գնում և դառնում բացարձակապես ինքնուրույն։

Հասուն կյանք խմբագրել

2000 թվականի փետրվարին ծնվում է Սամանթա Մորթոնի առաջին դուստրը․ հայրը դերասան Չարլի Կրիդ֊Մայլզն էր, ումից դերասանուհին բաժանվել էր հղիության դեռ սկզբի ամիսներին։ Սամանթան ամուսնանում է կինոռեժիսոր Հարրի Հոլմի հետ, ում հետ ծանոթացել էր «The Victims» խմբի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ 2008 թվականի փետրվարի 4֊ին՝ 30 տարեկան հասակում, ծնվում է Սամանթայի երկրորդ դուստրը՝ Էդին, իսկ 2013 թվականին՝ երրորդ երեխան։ 2008 թվականի մարտին հարցազրույցում Սամանթան պատմել է, որ 2006 թվականին նա ստացել է հարված գլխին, որի արդյունքում ունեցել է տեսողության թեթևակի կորուստ։ Հարվածից հետո շարունակվել են երկարաժամկետ բուժումները, որի արդյունքում Սամանթան ստիպված էր կրկին խոսել և քայլել սովորել։ Այդ մասին դերասանուհին գաղտնի էր պահում, որովհետև մտածում էր, որ այն կարող է խանգարել իր դերասանական կարիերային։

Կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբը և աշխատանքը թատրոնում խմբագրել

Սամանթա Մորթոնը իր կարիերան սկսել է վաղ տարիքում։ Տասնչորս տարեկանում ստացել է իր առաջին դերը «Զինվոր» հեռուստասերիալում։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Լոնդոն և սովորել թագավորական թատրոնում։ Մորթոնի կարիերայում նշանավոր դեր է ունեցել անգլիական կրիմինալ «Պաշարում» ֆիլմը, որտեղ նա խաղացել է կրոնական պաշտամունքի զոհի դեր։ Դրան հետևեցին մի շարք փոքր դերերը հեռուստատեսությունում՝ «Ոսկե խումբ», «Պիկ գործունեություն», և վերջապես գլխավոր դեր «Ջեյն Էյր» (1997) մինիսերիալում։ Դերասանուհին այնպիսի մեծ տպավորություն է թողել Վուդի Ալենի վրա, որ նա Սամանթային հրավիրել է «Քաղցր և նողկալի» ֆիլմում գլխավոր դերը խաղալու։ Ֆիլմը հասել է մեծ հաջողությունների, իսկ Սամանթան իր դերի համար արժանացել է London Critics Circle Film Awards մրցանակին։ Հայտնի է, որ նախքան Վուդի Ալենի առաջարկը Սամանթան երբեք չէր լսել նրա մասին, որովհետև երբ փոքր էր ավելի շատ ստիպված էր լսել ռադիո, քան թե հաճախել կինոթատրոն։ 1999 թվականին Սամանթան զբաղված է եղել մի քանի նախագծերով։ Ամերիկյան «Հիսուսի որդին» փոքրբյուջետայիին ֆիլմում Սամանթան խաղացել է թմրամոլ Միշելի դերը։

2000-ական թվականներ խմբագրել

Դստեր ծնունդից հետո Սամանթան ժամանակավորապես դադարեցնում է կարիերան․ վերադառնում է աշխատանքին 2001 թվականին՝ նկարահանվելով «Դրախտ» ֆիլմում։ 2002 թվականին Սամանթան ստանում է British Independent Film Award մրցանակը «Մովերն Կալլեր» ֆիլմում կատարած դերի համար։ Սառայի կատարած դերը «Ամերիկայում» ֆիլմում նրան արժանացրել է «Օսկար»֊ի։ 2003 թվականի սեպտեմբերին էկրան է դուրս գալիս «Կոդ 46» դրաման, որի ռեժիսորը Մայքլ Ուինտերբոտոմն էր։ Սամանթա Մորթոնը խաղում էր Մարի Գոնսալեսի դերը։ Ֆիլմի պրեմիերան կատարվել է Վենետիկի կինոփառատոնում։ Սամանթայի խաղն արժանացել է European Film Awards մրցանակին, իսկ ֆիլմը Կատալոնիայի միջազգային փառատոնում արժանացել է երեք մրցանակների, նաև մի քանի այլ անվանակարգերի՝ տարբեր փառատոններում։ 2004 թվականին խաղացել է «Անառակ մարդը» ֆիլմում՝ երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Բարիի դերը։ Ֆիլմը Ջոն Ուիլմոտի կյանքի պատմության մասին է․ Ջոն Ուիլմոտի դերը կատարում է Ջոնի Դեփը։ 2007 թվականին Սամնտայի մասնակցությամբ էկրան են դուրս գալիս չորս ֆիլմեր, իսկ 2008 թվականին՝ երկու։

Տեսակետները և համոզմունքները խմբագրել

Սամանթա Մորթոնը երբեք չէր ներգրավվում հոլիվուդյան դերասանուհու կարիերայի մեջ։ Սամանթային հրավիրում էին խաղալու բազմաթիվ դերեր, սակայն նա մնում էր հաստատուն իր որոշման մեջ։ Իր հարցազրույցում Սամանթան նշել է, որ որևէ դեր ընտրլիս նա անպայման ուշադրություն է դարձնում ռեժիսորին և նկարահանող անձնակազմին։ Մորթոնը հայտնի է իր կտրուկ և խայթիչ խոսքով՝ ուղղված հոլիվուդյան հայտնի ռեժիսորներին և բրիտանական կինոյին։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Ֆիլմի վերնագիր Բնօրինակի անվանումը Դերը
1994 «Պաշարում» Cracker Ջոան Բարնս
1995 «Ոսկե մատանի» Band of Gold Թրեյսի
1997 «Ջեյն Էյր» Jane Eyre Ջեյն Էյր
1999 «Քաղցր և նողկալի» Jane Eyre Հետի
1999 «Հիսուսի որդին» Միշել
2001 «Դրախտ» Eden
2002 «Մովերն Կալլար» Morvern Callar Մովերն Կալլար
2002 «Ամերիկայում» In America Սառա
2003 «Կոդ 46» Code 46 Մարիա Գոնսալես
2005 «Գետի թագուհին» River Queen Սառա Օ'Բրայեն
2006 «Լոնգֆորդ» Longford ԳՄիրա Հանդլի
2007 «Պարոն միայնակը» Mister Lonely Մերիլին Մոնրո
2008 «Նյու֊Յորք» Synecdoche, New York Հեյզել
2012 «Ջոն Կարտեր» John Carter Սոլա
2012 «Կոսմոպոլիս» Cosmopolis Վիջա Կինսկի
2015 «Սիդրը և Ռոզին» Cider with Rosie Էնի Լի
2015 «Ես հաջողակ եմ» Call Me Lucky ինքն իրեն է խաղում
2016 «Ֆանտաստիկ հրեշները և որտեղ գտնել նրանց» Fantastic Beasts and Where to Find Them Մերի Լու
2017 «Ֆերդինանդ» Ferdinand Թագուհին
2017 «Անառակները» Harlots Մարգարեթ Ուելս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

Սամանթա Մորթոն (անգլ.) Internet Movie Database կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Մորթոն» հոդվածին։