Սահմանային տեղանք, պետական սահմանի երկայնքով անցնող որոշակի տերիտորիա, որի վերաբերյալ ներքին օրենսդրությամբ և սահմանամերձ պետությունների համատեղ համաձայնությամբ սահմանված է հատուկ ռեժիմ։

Սահմանային տեղանքի ռեժիմով սահմանվում է հողի, ջրերի, անտառների, ընդերքի, այլ հանդակների օգտագործման, նավարկության, ձկնորսության, լաստառաքման, այլ աշխատանքների կատարման կարգը։ Անհրաժեշտության դեպքում վարչական միավորի (քաղաք, շրջան, ավան, գյուղ) սահմաններում պետական սահմանին կամ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող ծովափին հարող տարածք շրջանակներում հաստատվում է սահմանային գոտի, որտեղ մտցվում է հատուկ սահմանային ռեժիմ։ Սահմանային զորքերն այդ գոտում իրագործում են պետական սահմանի պահպանության խնդիրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 146