Սահակ Սահակյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սահակ Սերոբի Սահակյան (1929, Սառնաղբյուր, Հայաստան - հուլիսի 13, 2010(2010-07-13)[1]), հայ քանդակագործ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[2][3]։

Սահակ Սահակյան
Ծնվել է1929
ԾննդավայրՍառնաղբյուր, Հայաստան
Մահացել էհուլիսի 13, 2010(2010-07-13)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Սահակ Սահակյանը (1929-2010)  հայազգի արվեստագետ է և համարվում է իր ժամանակի ամենանշանավոր գործիչներից մեկը։ Սահակյանը ծնվել է 1929 թվականին Ստեփանավանում, ծագումով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից է։ Նրա նախապապը հայտնի էր իր բացառիկ տաղանդով՝ որպես նկարիչ, խեցեգործ և քանդակագործ[4]։

Սահակ Սահակյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941 թվականին, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է 663-րդ հրաձգային գնդում։ Մասնակցել է Նովոռոսիյսկի, Տուապսեի և Գելենջիկի համար մղվող մարտերին։ 1942-1943 թվականներին եղել է ռազմաճակատային առաջին գծում, ծանր վիրավորվել է, փոխադրվել Թբիլիսիի հոսպիտալ՝(նախկին Ներսիսյան դպրոցի շենք)։ Ապաքինվելուց հետո ծառայել է թիկունքում որպես շարքային զինվոր՝ 42692-րդ զորամասի հրաձգային գումարտակում։ Պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով[2]։

1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գլխավոր գործերից են՝ «Մայրություն», «Արշալույս», «Խաչատուր Աբովյան», «Մարշալ Խուդյակովը»[5]։

Գործունեություն խմբագրել

Իր կարիերայի ընթացքում Սահակյանի աշխատանքները խորհրդային տարիներին ցուցադրվել են Հայաստանում, Խորհրդային Միության բազմաթիվ ցուցահանդեսներում և միջազգային ցուցահանդեսներում։ Իր արվեստի շնորհիվ նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, պատվոգրերի և մրցանակների։ Աշխատելով տարբեր բնագավառներում՝ քանդակագործության, նկարչության, գծանկարի, կիրառական ու դեկորատիվ արվեստի, Սահակյանը հայտնի էր իր բազմակողմանիությամբ։ Իր գեղարվեստական գործունեությունն ավելի ընդգծելու համար նա օգտագործել է բազմաթիվ միջոցներ, ինչպիսիք են կավը, փայտը, կտորը, քարը, մետաղը, յուղերը, տեմպերան, մատիտը և շամոտը։

Սահակյանի արվեստը խստորեն քննադատում է պատերազմները, կյանքի ստվերային կողմերը, անտարբերությունը, կոպտությունը, չարությունն ու հիմարությունը, մինչդեռ գովերգում է հերոսությունը, իմաստությունը, ազնվությունը, հոգու մաքրությունը։

Սահակ Սահակյանի ներդրումը հայկական գեղարվեստական տիկնիկների արվեստում նշանակալի դեր ունի, քանի որ նա համարվում է հայկական տիկնիկների արհեստի հիմնադիրներից մեկը։ Տիկնիկներ ստեղծելու համար նկարչին ոգեշնչել է հայկական ավանդական ազգային տարազների հանդեպ ունեցած սերը։ Փայտե գերանների և բուսական ներկերի միջոցով Սահակյանը ստեղծել է տիկնիկներ, որոնք համարվում են հայկական ժողովրդական արվեստի հազվագյուտ և բարձր գնահատականի արժանի նմուշներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սահակ Սահակյան
  2. 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  3. «Սահակ Սահակյան. Կենսագրություն». matyan.am.
  4. 4,0 4,1 Margaryan, Ani. «Sahak Sahakyan: the master who opened up new horizons for Armenian folk art». chinarmart.com.
  5. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: