Սահակ Խաչատրյան

հայ ախտաբան-ֆիզիոլոգ

Սահակ Հայրիկի Խաչատրյան (ապրիլի 1, 1929(1929-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2016(2016-01-16), Երևան, Հայաստան), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ՀՀ ԲԳԱ փոխնախագահ (1995 թվականից)։ Հայկական բժշկական ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (2004-2016)։ Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում[1]։

Սահակ Խաչատրյան
Ծնվել էապրիլի 1, 1929(1929-04-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 16, 2016(2016-01-16) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունախտաբան և ֆիզիոլոգ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սահակ Խաչատրյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատում է նույն ինստիտուտի (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում (1970-1994 թվականներին՝ վարիչ)[2]։

ՀՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ (1970 թվականից), ՀՀ առողջապահության նախարարության գիտության գլխավոր վարչության պետական և բժշկական գիտության խորհրդի նախագահ (1989-1994):

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի մահացման և վերակենդանացման հարցերին։ Ուսումնասիրել է բարձր մթնոլորտային ճնշման (նաև՝ երկարատև) համախտանիշի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Հեղինակ է «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» (2003) դասագրքի։

Անդամակցություն խմբագրել

  • Ախտաբան-ֆիզիոլոգների միջազգային ընկերակցության նախագահության անդամ (1998 թվականից)։

Պարգևներ խմբագրել

  • Յան Պուրկինեի (1972), Հ. Սելյեի (1976), Ի. Ջանելիձեի (1985) մեդալներ։
  • ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1997)։

Երկեր խմբագրել

  • Պաթոլոգիական ֆիզիոլոգիան Հայաստանում։ Պատմական ակնարկ։ Երևան։ ՎՄՎ-Պրինտ, 2009։
  • Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։ Դասագիրք։ Երեւան։ Հեղ. հրատ., 2007[3]:
  • Մահը և օրգանիզմի վերակենդանացումը։ Երևան։ Հայպետհրատ, 1963[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Խաչատրյան, Սահակ Հայրիկի (2007). Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։ Դասագիրք. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան. Երեւան ։: Հեղ. հրատ. ISBN 9789993047087.
  4. Սարգսյան, Ասատուր Աղայի; Խաչատրյան, Սահակ Հայրիկի (1963). Մահը և օրգանիզմի վերակենդանացումը. Առողջապահության մինիստրություն Սանլուստուն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Խաչատրյան» հոդվածին։