Սածիլատնկիչ մեքենա, գյուղատնտեսական մեքենա, նախատեսված է ծխախոտի, բանջարանոցային, ձիթատու-եթերատու, և այլ բույսերի սածիլները հողում տնկելու համար։ Տարբերում են կախովի և կցովի սածիլատնկիչ մեքենաներ՝ երկշարք, քառաշարք, վեցշարք տիպերի։ Բաղկացած է տնկող ապարատից (շղթայավոր, ակոսավոր և ճառագայթային), ակոսահան խոփիկներից, գլանվակներից (բույսերի սածիլների արմատները հողով ծածկելու և ամրացնելու համար), ջրի բաքերից և ջրաբաշխման համակարգից՝ սածիլները տնկելու և միաժամանակ ջրելու համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սածիլատնկիչ մեքենա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131