Սալուն (անգլ.՝ saloon), ամերիկյան բարերի ավանդական անվանումը, որը գոյություն ուներ Վայրի արևմուտքի ժամանակ։ Սալունի հաճախորդների մեջ կային` տրապերները, Կովբոյները, զինվորականները, հետախույզները, հանքափորերը պրոֆեսոնալ խաղացողները և կողոպտիչները։ Առաջին սալունը ստեղծվել է Բրաուն-Խոլում ժամանակակից Վայոմինգ նահանգի տարածքում 1822 թվականին տրապերների համար[1]։ 1880 թվականին սալունները ամբողջությամբ տարածված են Վայրի արևմուտքում օրինակ` Լիվենվորթ շրջանում (Կանզաս) կար մոտավորապես «150 սալուն»[2]։

Սրահների մեծ մասի բնութագրիչներից մեկը մուտքի դռան նման չղջիկն էր, որոնք տեղակայված էին մարդու ծնկների կամ կրծքավանդակի մակարդակում։ Հաճախ երկրորդ հարկը օգտագործվում է ինչպես հյուրասենյակ։ Սալունների մեծ մասը ուներ ծայրահեղ աղքատ կահավորություն, բայց մի քանիսը շքեղ էին կահավորված[3]։ Յուրաքանչյուր սալունի ճաշացանկում ներառված էին բազմազան ալկոհոլային ըմպելիքներ, որոնք հաճախ պատրաստվում էին կասկածելի բաղադրությունով և դրա համար անվանվում էին «թունավոր անհամ ըմպելիք»։ Ավելի հանրահայտ ըմպելիքը եղել է գարեջուրը (որը երբեմն եփվել է հենց սալունում), պահվելով դարակաշարի տակառների մեջ[4]։

Ավանդական զվարճալիքները սալուններում եղել են տարբեր ազարտային քարտի և ոսկրի խաղերի ձևով, իսկ հետագայում` բիլիարդ, բոուլինգ, դարթս, աղջիկներին պարի հրավիրելով և պիոնիստների խաղերով։

Սալունային կարծրատիպային պատկերը Վայրի Արևմուտքի մասին արվեստի գրեթե ցանկացած կտորի անբաժանելի հատկությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Saloons of the Old West». Legendsofamerica.com. 2006 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. The Week: New York, Thursday, August 13, 1891, pg. 112
  3. «Old West Saloons Vintage Photographs — Damascus, Oregon Saloon». Legendsofamerica.com. 2006 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «Old West Saloons Vintage Photographs — Orange County, California». Legendsofamerica.com. 2006 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալուն» հոդվածին։