Սալորենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
L., 1753

Սալորենի (լատին․՝ Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդում

Ծառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։

Տարածում խմբագրել

Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica

Քիմիական կազմ խմբագրել

Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9-20, օրգանական թթուներ՝ 0, 4-1, 4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։

Մշակում խմբագրել

Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև -30 °C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50-100 կգ կամ 100-150 g/htu։

Կորիզավոր մրգեր արտադրությունը հազար տոննա (2012)[1]
  Իրան 205
  Չինաստան 138
  Աֆղանստան 46
  Ուզբեկստան 34
  Թուրքիա 17
  Հունգարիա 14
  Ալժիր 13
  Վրաստան 13

Կիրառում խմբագրել

 
 

Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։

Սորտեր խմբագրել

Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին։ Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ։

Առանձնացնում են 5 բաժիններ.

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 254 տեսակ

 
 
 

Արևելյան կիսագնդում խմբագրել

Արևմտյան կիսագնդում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dillhoff, Richard M; Leopold, Estella B.; Manchester, Steven R. (February 2005). "The McAbee flora of British Columbia and its relation to the Early-Middle Eocene Okanagan Highlands flora of the Pacific Northwest" (PDF). Canadian Journal of Earth Sciences 42 (2)։ 151. doi։10.1139/e04-084.
  • Stockey, Ruth A.; Wehr, Wesley C. (1996). "Flowering Plants in and around Eocene Lakes of the Interior". In Ludvigson, Rolf. Life in Stone։ a Natural History of British Columbia's Fossils. Vancouver։ UBCPess. ISBN 0-7748-0578-1..

Արտաքին հղումներ խմբագրել

  • Воробьев Б. «Слива знакомая и незнакомая». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
  • Воробьев Б. «Необычные сливы - слива абрикосовая, альпийская, американская и... вишнеслива». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
  Ընթերցե՛ք «սալորենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 124