Սաբինո Արանա Գոյրի (բասկ.՝ Arana ta Goiri’taŕ Sabin, հունվարի 25, 1865(1865-01-25)[1][2][3], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա - նոյեմբերի 25, 1903(1903-11-25)[1][2][3], Պեդերնալես, Busturialdea, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), բասկ քաղաքական գործիչ, բասկյան ազգայնականության հիմնադիր, հեղափոխական, Բասկերի երկրի անկախության գաղափարախոս, քաղաքական բանտարկյալ։ Արանային հաճախ «բասկերի հայր» են անվանում, նրան նաև համարում են ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության գլխավոր գաղափարախոս։ Մոլի հակառակորդները նրան անվանում են «Բասկերի Հիտլեր», իսկ ջատագովները՝ «Ուսուցիչ» կամ «Բասկյան Հիսուս»[4]։

Սաբինո Արանա
բասկ.՝ Sabin Polikarpo Arana Goiri
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1865(1865-01-25)[1][2][3]
ԾննդավայրԲիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 25, 1903(1903-11-25)[1][2][3] (38 տարեկան)
Մահվան վայրՊեդերնալես, Busturialdea, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
ԳերեզմանՊեդերնալես
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, լրագրող, national revival activist և քաղաքական ակտիվիստ
ԱմուսինNikolasa Atxika-Allende?
Ծնողներհայր՝ Սանտյագո Արանա
ԿուսակցությունBasque Nationalist Party?
 Sabino Arana Վիքիպահեստում
Սաբինո Արանա Գոյրի

Կենսագրություն խմբագրել

Սաբինո Արանա Գոյրին ծնվել է 1865 թվականին Բիլբաոյի արվարձան Աբանդո ավանում, հայտնի նավատիրոջ դոն Սանտյագո դե Արանա Ասնսոտեգիի ընտանիքում։ Սաբինոն ութերորդ և վերջին երեխան էր ընտանիքում։ Սաբինոյի հայրը, կառլիզիմի մոլի հետևորդ, Երկրորդ կառլիստական պատերազմի (1872-1876) տարիներին ավանդապաշտների զինված կազմավորումների գլխավոր հովանավորներից էր։ Կառլիստների ջախջախումը նրա համար ոչ միայն ֆինանսական աղետ դարձավ, այլև հոգեկան և էմոցիոնալ հարված, որը նա չկարողացավ այդպես էլ տանել։ Սկսած 1876 թվականից Սաբինո Արանայի հայրը հոգեկան խանգարմանը հասնող խոր դեպրեսիայի մեջ է ընկնում և 1883 թվականին մահանում։

1876 թվականին 11 տարեկան Սաբինոն ընդունվում է Օրդունյայում գտնվող ճիզվիտական գիշերօթիկ քոլեջ, որտեղ սովորում է 5 տարի։ Պատանին լավ առողջություն չի ունեցել, և 1881 թվականին նա հրաշհով է փրկվում տարած թոքախտից։

1883 թվականին հոր մահից հետո Արանա ընտանիքը Բարսելոնա է տեղափոխվում, որ մեղմ միջերկրածովյան կլիմայի պայմաններում Սաբինոն կարողանա համալսարանական կրթություն ստանալ։ Մոր թախանձանքով Սաբինոն ընդունվում է իրավունքի, փիլիսոփայության և գրականության ֆակուլտետ։ Սակայն նա առանձնապես սեր չուներ ընտրած մասնագիտության նկատմամբ, և այդ պատճառով համարյա չէր այցելում դասերին և միայն քննություններին էր հազվադեպ ներկայանում։

Գաղափարախոսություն խմբագրել

1888 թվականին, 23 տարեկան հասակում, Սաբինո Արանան հրապարակում է «Բիսկայան էուսկերայի տարրական քերականության» առաջին մասը, որը, ի միջի այլոց, այդպես էլ չավարտեց։

1888 թվականին, երբ մահացավ Սաբինոյի մայրը, նա վերջանականապես թողնում է ուսմունքը և վերադառնում Բիսկայա։ Նույն թվականին Սաբինոն, բասկերենի ոլորտում իրեն արդեն բավարար չափահաս և ձևավորված մասնագետ, նա հայտ է ներկայացնում Բիլբաոյի ինստիտուտին կից բասկերենի նորաստեղծ ամբիոնում էուսկերայի դասախոսի պաշտոնի համար։ Սակայն, ցավոք, մրցույթը նա չի կարողանում հաղթել։

Միակ փրկությունը նա տեսնում էր անկախ բասկյան պետության ստեղծման մեջ, ինչի համար պահանջվում էր ոչ մի ընդհանուր լեզուն, այլ նաև բասկերի անկախ գոյություն ունենալու իրավունքը հաստատող որևէ պատմաիրավաբանական փաստարկներ։ Բիսկայայի հին իրավունքի և պատմության ուսումնասիրման արդյունքում 1892 թվականին լույս է տեսնում Արանայի «Բիսկայան անկախության համար պայքարում» բրոշյուրը։

Շուտով Արանան սկսում է հրապարակել «Bizkaitarra» ազգայնական ամսագիրը, որը դառնում է ազգայնական գաղափարների արտահայտման ամբիոն, իսկ 1894 թվականին ստեղծում է Euskeldun Batzokija մշակութային կազմակերպւոյթւոնը, որը հետագայում վերաձևափոխվում է Բասկյան Կենտրոնի։ Դրա բացման արարողությանը Սաբինո և Լուիս Արանա եղբայրները առաջին անգամ հասարակությանը ներկայացրին բասկյան դրոշը՝ իկուրրինյան, որը, ըստ նրանց, պետք էր դառնար ապագա բասկյան միասնականության և պետության խորհրդանիշը։

Քանի որ մինչև 19-րդ դարի վերջը բասկյան նահանգներում բացակայում էր միասնական գրավոր ավանդույթը, Արանան որոշում է մշակել բասկյան ուղղագրության նոր սկզբունքները, որոնք նա շարադրում է «Բիսկայան էուսկերայի ուղղագրության լեքցիաներում» (1896)։ Բացի «Տարրական քերականության» «Ուղղագրության լեքցիաների» Արանայի գրչի տակից դուրս են եկելե նաև «Բասկյան ազգանունների բացատրական տրակտատը», մանուկների համար մի գիրք և հայրենասիրական օրացույց, ինչը մի յուրատեսակ բասկյան հայսմավուրք էր։

Էուսկերայում Սաբինո Արանան տեսնում էր, ամենից առաջ, բասկյան նույնականության տարրերից մեկը, և դրա համար նրա լեզվաբանական գաղափարներ շատ քաղաքականացված էին և ուղղված էին ոչ թե լեզվի զարգացմանը, այլ բասկերի հետագա տարբերացմանը։ Դա բասկերի առանձնահատկությունը հաստատման, բասկյան ռասայի առանձնացման և դրա մաքրության պահպանման քաղաքական գործիքներից մեկն էր։

Հետևելով այդ ավանդույթին այն գործիքային դերով, որը նա առանձնացնում էր լեզվին, Արանան տարված էր լեզվաբանականա պուրիզմով։ Նա անհրաժեշտ էր համարում բացառել բոլոր բացառությունները ռոմանական լեզուներից և փոխարինել այդ բառերը բասկյան նեոլոգիզմներով, որոնց ստեղծմանը նա շատ ժամանակ էր հատկացնում։ Մոլեգնության հետ սահմանակցող Արանայի լեզվաբանական պուրիցմը բերեց այն փաստին, որ բասկյան լեզվաբանությունը դարձավ ազգայնականության տեսակներից մեկը՝ լեզվաբանական։

Արանան հանդիսանում էր որպես Եվրոպայի ամենահին և մաքուր՝ բասկյան ռասայի գերազանցության համար։ Սակայն նրան առանձնահատուկ անձնական յուրահատկությունների, նրա ռադիկալիզմի և Իսպանիայի նկատմամբ թշնամության պատճառով, այդ ռասիզմը սկսում է սահմանակցել քսենոֆոբիայի հետ։ Իր աշխատություններում Արանան դասախոսում էր միգրանտների և բասկյան հողերում ծնված դրանց ժառանգների չընդունումը, կոչելով իրենց մարդանման էկաներ (maketos) և վերագրելով տարբեր արատներ, որոնք, իհարկե, չունեին զտարյուն բասկերը ավելի բարձր ռասային պատկանելիության պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինո Արանա» հոդվածին։