Սաբինա Ալիևա
Սաբինա Յաշար կըզը Ալիևա (ադրբ.՝ Səbinə Yaşar qızı Əliyeva, մայիսի 7, 1980, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան[1];
Սաբինա Ալիևա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան |
Ամուսին | Սիյավուշ Նովրուզով |
Ծնողներ | հայր՝ Q12847916?, մայր՝ Rena Aliyeva? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Սաբինա Ալիևան ծնվել է 1980 թվականի մայիսի 7-ին Բաքու քաղաքում։ 1986 -1996 թվականներին սովորել է Բաքվի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1996-2000 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2000-2002 թվականներին Բաքվի պետական համալսարանում ստացել է մագիստրոսի կրթություն ՝ պետական իրավունքի մասնագիտության վերաբերյալ։ 2008-2012 թվականներին նա ստացել է լրացուցիչ բարձրագույն կրթություն միջազգային հարաբերությունների ոլորտում ՝ Ադրբեջանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայում։ 2016 թվականին պաշտպանել է դիսերտացիան «Միջազգային իրավունք և մարդու իրավունքներ» թեմայով և ստացել իրավագիտության դոկտորի կոչում[2]։
Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- Սաբինա Ալիևան աշխատել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանում 2000 թվականից։ 2015 թվականից նա աշխատել է որպես Աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- Նա մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, այդ թվում ՝ Չինաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի սիմպոզիումների։ Ավարտել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հատուկ դասընթացները։ Նա մասնակցել է դասընթացների Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, սեմինարի Ֆրանսիայում գտնվող Sarbon բիզնես դպրոցում։
- 2019 թվականի նոյեմբերի 29-ին Միլլի Մեջլիսի կողմից Սաբինա Ալիևան ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
- ↑ Սաբինա Ալիևա
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.