ՍԻՆԱՐ սկանդալը Կանադայում հաշվապահական հաշվառման խոշոր սկանդալ էր, որը հայտնի դարձավ 2000 թվականի մարտին ՍԻՆԱՐ-ում(CINAR՝ ՍիԱՅԵՆԷՅԱՐ) ՝ այն ժամանակվա աշխարհի ամենահաջողակ մանկական հեռուստատեսային ընկերություններից մեկը[1], որը վերանվանվեց Cookie Jar Group: Քննիչները հայտնաբերեցին, որ 122 միլիոն ԱՄՆ դոլարը փոխանցվել է Բահամյան բանկերի հաշիվներին ՝ առանց խորհրդի անդամների հաստատման։ Սկանդալը հանգեցրեց Կանադայի ամենաերկար քրեական դատավարությանը, որը երբևէ քննվել է երդվյալ ատենակալների կողմից[2][3]։

2004 թվականին, սկանդալից հետո, ՍԻՆԱՐ-ը 190 միլիոն դոլարով վաճառվեց Նիլվանայի (Nelvana) հիմնադիր Մայքլ Հիրշի և Նիլվանայի նախկին նախագահ թոփեր Թեյլորի գլխավորած խմբին[4]։ Հետագայում ընկերությունը վերանվանվել է Քուկի Ջէր (Cookie Jar)[5]։

Նախապատմություն խմբագրել

ՍԻՆԱՐ-ը հիմնադրվել է ամուսիններ Միշելին Չարեստի և Ռոնալդ Վայնբերգի կողմից 1976 թվականին Նյու Յորքում կանանց ֆիլմերի փառատոնի համար միջոցառում կազմակերպելուց հետո, իսկ ավելի ուշ իր գործունեությունը տեղափոխել է Մոնրեալ, Քվեբեկ։ 1980-ականների և 1990-ականների ընթացքում ընկերությունը հսկայական հաջողություններ է գրանցել մանկական ծրագրեր թողարկման մեջ, ինչպիսիք են «Կուղբ հայրիկի պատմությունների ժամանակը», «Ռիչարդ Սքարրիի աշխույժ աշխարհը», «Դուք վախենում եք մթությունից», «Փադինգթոն արջուկի արկածները», «Ուիմզիի տունը», «Կայլու», «Զոբումաֆու» և «Արթուր»։

ՍԻՆԱՐ-ը թողարկվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայում 1993 թվականին, իսկ մեկ տարի անց ՝ Նասդաք բորսայում[6]։ 1999 թվականին ՍԻՆԱՐ-ի տարեկան եկամուտը կազմում էր 150մլն կանադական դոլար, և մանկական հեռուստատեսության շուկայում նրան էր պատկանում մոտ 1,5 մլրդ կանադական դոլար։ 1996 թվականին ՍԻՆԱՐ-ը ձեռք բերեց բրիտանական ՖԻլմ Ֆէյր(Film Fair) անիմացիոն ստուդիայի գրադարանը, որը ներառում էր «Փադինգթոն արջուկ» մուլտֆիլմի հեռուստատեսային ադապտացիաները։ 1998 թվականին ՍԻՆԱՐ-ը ստուդիան փակեց։ 1999 թվականի փետրվարին ՍԻՆԱՐ-ը ձեռք բերեց Լուքեդիա Ֆիլմ Քրպորէյշնի (Leucadia Film Corporation) ֆիլմադարանը։

Սկանդալ խմբագրել

Ընկերությունը փլուզվեց 2001թ.-ին, երբ ներքին աուդիտը պարզեց, որ 122 մլն․ ԱՄՆ դոլարը ներդրվել է Բահամյան բանկային հաշիվներում՝ առանց խորհրդի անդամների հավանության[7][8]։ ՍԻՆԱՐ-ը նաև վճարել էր ամերիկացի սցենարիստներին աշխատանքի համար՝ շարունակելով դաշնային դրամաշնորհներ և հարկային վարկեր ընդունել ներքին շուկայում արտադրության համար, չնայած Կանադայի քաղաքացիների անուններով (սովորաբար ՍԻՆԱՐԻ հետ կապ չունեցող գրողներ, այդ թվում ՝ Չարեստի քույր Հելենը) այդ աշխատանքների համար վարկավորվել էին։

Քրեական մեղադրանքներ չեն առաջադրվել, ՍԻՆԱՐ-ը հերքեց որևէ իրավախախտում, փոխարենը՝ ընկերությունը Կանադայի և Քվեբեկի հարկային մարմիններին վճարել է 17,8 միլիոն Կանադական դոլար փոխհատուցում և ևս 2,6 միլիոն Կանադական դոլար Թելեֆիլմ Կանադա(Telefilm Canada) դաշնային ֆինանսավորող գործակալությանը։ ՍԻՆԱՐ ընկերության բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազեց, և շուտով ընկերությունը հանվել է ցուցակից։

Որոշ ենթադրություններ կային, որ ՍԻՆԱՐ-ի ֆինանսական տնօրեն Հասանայն Փանջուն ներդրումային սխեմայի գլխավոր հեղինակն էր։ Մյուս անհատները, որոնք, ենթադրաբար, օգնել են սխեմային, Ջոն Քսանթուդակիսը (Norshield Investment Group-) և Լինո Մատեոն (Mount Real Corporation): Ենթադրվում էր, որ Չարեստը և Վայնբերգը (և ավելի ուշ՝ Փանջուն) օգտագործել են ՍԻՆԱՐ-ը որպես անձնական «խոզուկ բանկ» և պլանավորել են մի շարք բարդ գործարքների միջոցով գումարներ փոխանցել ընկերությունից Բահամյան կղզիներ իրենց սեփական օֆշորային հոլդինգային ընկերություններին[9]։

2001 թվականին Չարեստը և Վայնբերգը համաձայնվեցին վճարել 1 միլիոն դոլար և հեռացվեցին ընկերության տնօրենների խորհրդից։

Հետևանքներ խմբագրել

2009 թվականի օգոստոսի 26-ին, առանձին գործի շրջանակներում, Քվեբեկի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ ՍԻՆԱՐ-ը փոխառել է Կլոդ Ռոբինսոնի աշխատանքը իր «Ռոբինզոն Սուկրո» մուլտսերիալի համար։ Սերիալը հիմնված էր 1986 թվականին ՍԻՆԱՐ-ին նրա կողմից առաջարկված գաղափարի վրա, որը մերժվել էր։ Հայցի արդյումքում Ռոբինսոնին շնորհվել է 5,2 միլիոն դոլար վնասի փոխհատուցում, որը լուծեց երկու կողմերի միջև 14 տարվա վեճը[10][11]։

2011 թվականի մարտի 10-ին համահիմնադիր Ռոնալդ Ա. Վայնբերգը վերադարձավ Մոնրեալ Կարիբյան ծովի կղզիներից հանգստանալուց և անմիջապես ձերբակալվեց արժեթղթերի խարդախության համար այն բանից հետո, երբ այդ ամսվա սկզբին նրան կալանավորելու հրաման էր տրվել[12]։

2014 թվականի հունվարի 17-ին նախկին ֆինանսական տնօրեն Հասանայն Փանջուն իրեն մեղավոր է ճանաչել չբացահայտված հանցագործությունների մեջ։ Դատավորը նշել է, որ այս հանցագործությունները «խայտառակ» են և արգելել է դատավարության մանրամասների հրապարակումը։ Փանջուն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման[13]։

2014 թվականի մայիսի 12-ին Վայնբերգին, Ջոն Քսանթուդակիսին (Norshield Financial Group) և Լինո Մատեոյին Մուտ Ռեալ կորպ-ից Մոնրեալի Բարձրագույն դատարանում[14] խարդախության 26 կետով մեղադրանք է առաջադրվել։ Նրանք դատապարտվել են մեղադրանքների մեծ մասի համար 2016 թվականի հունիսի 2-ին, իսկ դատավարության ընթացքում Փանջուն հանդես է եկել որպես մեղադրանքի առանցքային վկա[15]։ 2016 թվականի հունիսի 22-ին Վայնբերգը դատապարտվել է 8 տարի 11 ամիս ազատազրկման, իսկ մյուս երկուսը ՝ յուրաքանչյուրը 7 տարի 11 ամիս[16]։ 2019 թվականի մայիսի 3-ին Ուայնբերգը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել[17]։

ՍԻԱՆՐ-ի գործն այսպես նկարագրեց The Globe and Mail-ը

Միստր Ուայնբերգը և Միսս Չարեստը որոշեցին երեխաների համար ծրագրեր ստեղծել, որոնք զերծ էին բռնությունից և սեքսիզմից, քանի որ նրանք ցանկանում էին սերմանել սոցիալապես առաջադեմ տեսակետներ և ինքնագնահատական իրենց որդիների և երեխաների սերնդի մեջ, ովքեր շատ հաճախ ունենում են հեռուստահաղորդումների վատ ընտրություն։

Բայց մինչ իրենց երեխաները մեծացան ՍԻՆԱՐ-ի շոունների տարիքից, ամուսինների դրդապատճառները կարծես սահում էին տարրական ագահության լավ յուղված ուղու վրա։ Եթե հարստացման համար անհրաժեշտ էր խախտել կանոնները, ապա դա այդպես էլմ արվեց։ Հաջողությունը գլխապտույտ առաջացրեց։ Նրանք գործել են զգալով իրենց անպարտելի[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yakabuski, Konrad. «The tattered Cinar legacy is a lesson in humility». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Cinar verdict sets example for white collar crime». Montreal Gazette. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Jury finds three accused in Cinar trial guilty of fraud». montrealgazette (կանադական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  4. «CINAR sold for $143.9 million US; new owner outlines growth strategy». CBC News. 2003 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «CINAR turns into Cookie Jar». Variety. 2004 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  6. «Cinar seeks Nasdaq listing». Variety. Reuters. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  7. Swift, Allan. «CINAR Co-Founders Fined $1 Million Each, Banned From Company For Five Years». Sanford Law Schooenson was awarded $5.2 million in damages, in a suit that resolved a 14-year dispute between the two parties. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին.
  8. «CINAR to pay $5.2M for plagiarizing cartoon». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Norshield CEO led 'cleanup'». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  10. «Cinar to pay $5.2M for plagiarizing cartoon». CBC News. 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Montreal animator wins $5.2M in copyright battle». Montreal Gazette. 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Arrest warrant issued for Cinar co-founder Ronald Weinberg». Montreal (անգլերեն). 2011 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Former CA sentenced to four years in jail». The Gazette. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  14. Delean, Paul. «Fraud trial of CINAR founder Ronald Weinberg and investment execs begins in Quebec Superior Court». The Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին.
  15. Marotte, Bertrand; Van Praet, Nicolas (2016 թ․ հունիսի 2). «CINAR founder Ronald Weinberg, two others found guilty on fraud charges». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. Marotte, Bertrand (2016 թ․ հունիսի 22). «Cinar founder Weinberg given nearly nine years in fraud case». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Cinar founder Ronald Weinberg gets full parole on 9-year sentence». Montreal Gazette. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  18. Yakabuski, Konrad (2016 թ․ հունիսի 23). «The tattered Cinar legacy is a lesson in humility». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.