Ռաֆիկ Հակոբյան
հայ քիմիկոս
(Վերահղված է Ռ. Հակոբյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Եղիշեի Հակոբյան (հոկտեմբերի 8, 1931[1], Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2004[1]), քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986)։
Ռաֆիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1931[1] Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 17, 2004[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1984) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1986) |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում, 1968 թվականից՝ ՀՊՃՀ-ում, 1972-1980 թվականներին՝ քիմիական պրոցեսների և ապարատների ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ ամբիոնի պրոֆեսոր, 1987-1996 թվականներին՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են երկֆազ համակարգերի հիդրոդինամիկայի հարցերին։ Խիտ շերտում պնևմոտրանսպորտի (օդաճնշական փոխադրման) նրա մշակած (աշխատակիցների հետ) նոր մեթոդը ներդրված է ՌԴ տարբեր ձեռնարկություններում։
Երկեր
խմբագրել- Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների դասընթացի լաբորատոր աշխատանքներ, Մաս 1, 1975 (համահեղինակ)։
- Քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների դասընթացի լաբորատոր աշխատանքներ։ Մաս 2, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, Ա. հ., 1975 (համահեղինակ)։
- Կարճ միացված ռոտորով եռաֆազ ասինխրոն շարժիչի նախագծում, 2003 (համահեղինակ)։
- Կարճ միացված ռոտորով եռաֆազ ասինխրոն շարժիչի նախագծում։ Կուրսային և դիպլոմային նախագծերի մեթոդական ցուցումներ։ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Էլեկտրական մեքենաների և ապարատների սեկտոր, Երևան, Ճարտարագետ, 2008 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիկ Հակոբյան» հոդվածին։ |