Ռու Բորսոն (Roo Borson, իսկական անունը Ռութ Էլիզաբեթ Բորսոն, Ruth Elizabeth Borson, հունվարի 20, 1952(1952-01-20)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), կանադացի անգլիագիր բանաստեղծ։

Ռու Բորսոն
Ծնվել էհունվարի 20, 1952(1952-01-20)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան (1977)[3] և Գոդդարդ քոլեջ (1973)[3]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Պարգևներ և
մրցանակներ

Ծնվել է 1952 թ.-ին։ 1973 թ.-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977 թ.-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։

Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։

Ապրում է Տորոնտոյում ամուսնու՝ բանաստեղծ Քիմ Մալթմանի հետ։

«Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով» գիրքը, որը Ռու Բորսոնի բանաստեղծությունների իններորդ ժողովածուն է, 2004 թ.-ին բանաստեղծուհուն բերեց Կանադայի ամենամեծ գրական պարգևը՝ «Գավընը Ջենըրըլ» մրցանակը։

Ռու Բորսոնը հայերեն խմբագրել

  • Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, 108 էջ (Թարգմանությունը անգլերենից՝ Լուսինե Հարոյանի

Աղբյուրներ խմբագրել

  • Ռու Բորսոն, Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, շապիկի 4-րդ էջ։

Ծանոթագրություններ խմբագրել