Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։ Այն ունի 338 կմ (210 մղոն) երկարություն և ձգվում է դեպի արևմուտքում գտնվող Վրաստանի հետ սահմանային հատման կետից մինչև արևելյան Կասպից ծով[1]։ Մինչև 1991 թվականը նա սահման էր ձևավորել Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ներառյալ Դաղստանյան ՀԽՍՀ) և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև՝ Խորհրդային Միության կազմում։ Ռուսաստանի Դաշնության ամենահարավային կետը գտնվում է այս սահմանին։

Ադրբեջանի քարտեզ, որի հյուսիս-արևելքում գտնվում է Ռուսաստանի հետ ունեցած սահմանը

Պատմություն խմբագրել

19-րդ դարի ընթացքում Կովկասը հակամարտության գոտի էր դարձել անկում ապրող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև․ վերջինս ընդարձակվում էր դեպի հարավ[2]։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) և դրան հաջորդած Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսաստանի ձեռքն է անցել ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասը և Հայաստանի մի մասը, գծվել է մի սահման, որը Իրանի և Ադրբեջանի (բացառությամբ Նախիջևանի հատվածի) և Իրանի ու Հայաստանի միջև եղած ներկայիս սահմանն է[2][3][4]։ Ռուսաստանը Ադրբեջանի ներկայսի տարածքները մտցրել է Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների մեջ (և Զաքաթալի օկրուգը՝ Թիֆլիսի նահանգի կազմում)։ Այս երկու նահանգների հյուսիսային սահմանները այժմ կազմում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եղող պետական սահամանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1917 թվականին, ռուս կոմունիստները հաջող հեղափոխություն են իրականացրել, այն դեպքում, երբ Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության անկախությունը։ Ներքին տարաձայնությունները հանգել են նրան, որ 1918 թվականի մայիսին Վրաստանը դուրս է եկել միության կազմից, իսկ շուտով դրան հաջորդել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Կովկասյան թաթարների նորանկախ պետությունը՝ Ադրբեջանը, լարվածություն է առաջացրել Պարսկաստանի հետ հարաբերություններում, քանի որ հենց երկրի անվանումը հուշում էր Իրանական Ադրբեջանի տարածաշրջանի նկատմամբ հավակնությունների մասին[5][6][7][8]։ 1920 թվականին ռուսական Կարմիր բանակը ներխուժել է Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը, իսկ դրանից կարճ ժամանակ անց խորհրդայնացվել է նաև Վրաստանը։ Բոլոր երեք պետություններն էլ ընդգրկվել են Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետության մեջ՝ ԽՍՀՄ կազմում, որի կազմում մնացել են մինչև 1936 թվականին առանձնանալը։ Խորհրդային իշխանության հովանու ներքո 1945 թվականին Իրանական Ադրբեջանում ստեղծվել է մի անջատողական պետություն, որը, սակայն, ճնշվել և վերացվել է իրանական բանակի կողմից[9]։

Սահմանը միջազգային սահման է դարձել 1991 թվականի՝ Խորհրդային Միության փլուզումից և նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախացումից հետո։ Այնուհետև սկսվել են սահմանների սահմանագծման շուրջ քննարկումները, որոնք ավարտվել են 2010 թվականի սեպտեմբերին[10]։ Վավերացումից հետո այն ուժի մեջ է մտել հաջորդ տարի։ Սահմանային համաձայնագիրը քննադատության է ենթարկվել ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորների կողմից, սակայն Դաղստանի՝ այն ժամանակվա ղեկավար Մագոմեդսալամ Մագոմեդովը հայտարարել է, որ «Դաղստանը ոչինչ չի կորցրել, այլ շատ ավելին է ձեռք բերել»[11][12]։

Սահմանահատում խմբագրել

Կա 4 սահմանահատման կետ․

Կա նաև երկաթուղային հաղորդակցություն Դերբենդի (Ռուսաստան) և Բաքվի (Ադրբեջան) միջև[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CIA World Factbook - Russia, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին, Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին
  2. 2,0 2,1 International Boundary Study No. 25 – Iran-USSR Boundary (PDF), 1978 թ․ փետրվարի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
  3. John F. Baddeley, "The Russian Conquest of the Caucasus", Longman, Green and Co., London: 1908, p. 90
  4. USSR-Iran Boundary (PDF), 1951 թ․ փետրվար, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
  5. Tadeusz Swietochowski, Russia and Azerbaijan: A Borderland in Transition New York: Columbia University Press, 1995. pg 69
  6. Atabaki, Touraj (2000). Azerbaijan: Ethnicity and the Struggle for Power in Iran. I.B.Tauris. էջ 25. ISBN 9781860645549.
  7. Dekmejian, R. Hrair; Simonian, Hovann H. (2003). Troubled Waters: The Geopolitics of the Caspian Region. I.B. Tauris. էջ 60. ISBN 978-1860649226. «Until 1918, when the Musavat regime decided to name the newly independent state Azerbaijan, this designation had been used exclusively to identify the Iranian province of Azerbaijan
  8. Rezvani, Babak (2014). Ethno-territorial conflict and coexistence in the caucasus, Central Asia and Fereydan: academisch proefschrift. Amsterdam: Amsterdam University Press. էջ 356. ISBN 978-9048519286. «The region to the north of the river Araxes was not called Azerbaijan prior to 1918, unlike the region in northwestern Iran that has been called since so long ago.»
  9. Frederik Coene (2009), The Caucasus - An Introduction, Routledge Contemporary Russia and Eastern Europe Series, Routledge, էջ 136, ISBN 9781135203023, «As a result, the People's Republic of Azerbaijan and the Kurdish People's Republic (the Republic of Mahabad), two short-lived Soviet puppet states, were set up late in 1945...»
  10. Markedonov, Sergey (2013 թ․ հոկտեմբերի 16). «Russia–Azerbaijan: an ambivalent partnership». RIAC. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. «Мы готовы отказаться от дотаций, но дайте нам льготное налогообложение». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «От России отрезан еще кусок территории Обсуждается в Госдуме». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Azerbaijan Border Crossings». Caravanistan. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.