Ռուսաստանի նկարիչների միություն

կազմակերպություն

Ռուսաստանի նկարիչների միություն (ռուս.՝ Союз художников России), ռուսական ստեղծագործական հասարակական կազմակերպություն, պրոֆեսիոնալ նկարիչների և արվեստագետների կամավոր միություն։ Գործում է Ռուսաստանի տարածքում՝ ՌԴ սահմանադրության, «Պետական ասոցիացիաների մասին», «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ստեղծագործական միությունների օրենսդրության դաշնային օրենքի հիման վրա։

Ռուսաստանի նկարիչների միություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Կայքshr.su

«Ռուսաստանի նկարիչների միությունը» ԽՍՀՄ նկարիչների միության իրավահաջորդն է[1] և ընդգրկված է «Նկարիչների միջազգային կոնֆեդերացիայի» կազմում։

Արվեստների խրախուսման կայսերական ընկերության շենքը Բոլշայա Մորսկայա փողոցում, Սանկտ Պետերբուրգ, 1912 թվական

Գործունեություն խմբագրել

Նախագծեր խմբագրել

Ռուսաստանի նկարիչների միությունը իրականացնում է մի շարք նախագծեր, ինչպիսիք են` «Ռուսաստանի քանդակագործություն», «Հայրենիքի կերպարը», «Ժամանակակից ժողովրդական արվեստ», «Ռուսաստանի գրաֆիկա։ 20-21-րդ դարեր», «Ռուսաստանի մոնումենտալ արվեստ», «Վերածնունդ», «Հաղթանակ», «Ռուսաստանի երիտասարդ նկարիչներ», «Հայրենիք», «Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստ. ի ուրախություն ձեզ» և այլն։

Նկարիչների միությունն ունի երկու ցուցահանդեսային սրահներ Մոսկվայում, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներում ու շրջաններում։

Սեփական հրապարակումներ խմբագրել

  • «Նկարիչ» ամսագիր, թողարկվում է տարեկան 2 անգամ
  • «Ռուսաստանի նկարիչ» թերթ,
  • «Ռուսաստանի նկարիչների միության տեղեկատվական տարեգիրք»

Մրցանակներ խմբագրել

Մրցանակներ են շնորհվում կերպարվեստի առավել նշանավոր ներկայացուցիչներին։

  • Ալեքսանդր Իվանովի անվան ոսկե մեդալ
  • Վ. Ի. Սուրիկովի անվան ոսկե մեդալ
  • «Ավանդույթ, հոգևորականություն, վարպետություն» ոսկե և արծաթե մեդալներ

Հանդիսանում է «Պուշկինի ոսկե մեդալի» հիմնադիրներից

Նախագահներ խմբագրել

  • Վալենտին Սիդորով, 1987-2009
  • Անդրեյ Կովալչուկ, 2009 թվականից

Ստեղծագործական տուն խմբագրել

  • Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիական ամառանոց
  • «Չելյուսկինսկայա» ստեղծագործական տուն[2]
  • Դ. Ն. Կարդովսկու անվան ստեղծագործական տուն
  • «Բայկալ» ստեղծագործական տուն
  • «Տաք բանալի» ստեղծագործական տուն
  • «Վորոնցովո» փորձարարական ստեղծագործական կոմբինատ (ЭТПК)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Общая информация с официального сайта Международной конфедерации союзов художников» Արխիվացված 2013-07-02 Wayback Machine: «Её („Международная конфедерация Союзов художников“) учредителями являются союзы художников, входившие в состав Союза художников СССР, и объявленные на последнем (VIII) съезде его правопреемниками: …Союз художников России, Московский союз художников, Санкт-Петербургский Союз художников».
  2. «Главная - Дом творчества Челюскинская» (ռուսերեն). dtch.su. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել