Ռուսական վարգուն, ռուսական վարգաձի, թեթև լծկան ձիերի ցեղ։ Ստացվել է նախկին ԽՍՀՄ-ում օրլովյան և ամերիկյան վարգաձիերի վերարտադրական տրամախաչումից։ Հաստատվել է 1949 թվականին։ Ունի ամուր կոնստիտուցիա և լավ զարգացած մկանունք։ Գլուխը՝ չոր, պարանոցը՝ մկանուտ, կրծքավանդակը՝ խոր, իրանը՝ ուղիղ, վերջավորությունները՝ չոր և ամուր։ Թույրը՝ առավելապես աշխետ, սև, շիկավուն և մոխրագույն։ Հովատակների մարմնի միջին չափերն են մնդավի բարձրությունը՝ 161, 6, իրանի թեք երկարությունը՝ 162,5, կրծքավանդակի փաթը՝ 184, դաստակինը՝ 20։

Ռուսական վարգուն
Տեսակձիու ցեղատեսակ
Բնաշխարհ Ռուսաստան
Ձի (Equus ferus caballus)

Ռուսական վարգաձիերն արժեքավոր տոհմային և սպորտային ձիեր են։ օգտագործվում է լծկան ձիերի ցեղերի բարելավման գործում, ինչպես նաև ձիասպորտում։ Բուծվում է Կուրսկում, Պոլտավայում, Սարատովում, Սմոլենսկում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 36